» » Տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու 5-րդ նստաշրջանի վերջին նիստը:

 
 
 

Տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու 5-րդ նստաշրջանի վերջին նիստը:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 18-06-2024, 17:29, դիտել են` 37

0 Հունիսի 18-ին տեղի ունեցավ Սևան համայնքի ավագնու 5-րդ նստաշրջանի 5-րդ նիստը: Նիստը վարեց Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը: Հաշվի առնելով համայնքի բնակիչների դիմումները՝ Սևանի Նաիրյան փողոցի կենսունակությունը կորցրած ծառերը կփոխարինվեն արժեքավոր ծառատեսակներով: Ընթացքի մեջ է համայնքում 2024 թվականի համար նախատեսված Սևան քաղաքի փողոցների և մայթերի հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրի մայթերի ասֆալտապատման փուլը: Աշխատանքները ներառում են  Մյասնիկյան, Նալբանդյան փողոցները, Նաիրյան փողոցի մայթերը: Ներկայումս տարվում են Նաիրյան փողոցի մայթերի ասֆալտապատման աշխատանքները: Ենթածրագրով նախատեսված Նաիրյան փողոցի մայթերի հիմնանորոգումն ընդգրկում է 16892քմ: Պայմանագրային արժեքը շուրջ 199.827.200 դրամ է, որի 50 տոկոսը ներդրվելու է համայնքի կողմից, 50 տոկոսը՝ պետական բյուջեից: Նախատեսված են հողային, ճանապարհային, մայթի պատվածքի, ուղիների մասով աշխատանքներ, եզրաքարերի ապամոնտաժում, եզրաքարերի տեղադրում, վերատեղադրում, դիտահորի բարձրացում և իջեցում, ասֆալտբետոնե շերտի տեղադրում և այլ աշխատանքներ: Շինարարական աշխատանքների կապալառուն «Ճան Շին» ՍՊԸ-ն է: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ վերականգնվում է անցած դարի 80-ականներին կառուցված Սևան համայնքի վթարված կոյուղու կոլեկտորը: Հանձնաժողովն արդեն իսկ ուսումնասիրել է տարիներ շարունակ չգործող ու վթարված կոյուղու հատվածները, Իրականացվում են աշխատանքներ, ներգրավված է հատուկ տեխնիկա: Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի արդյունավետ համագործակցության շնորհիվ, ի ուրախություն սևանցիների, կյանքի է կոչվել համայնքի համար առաջնահերթություն դարձած կարևորագույն ծրագրերից մեկը, որի շնորհիվ շուտով Սևանի տարածաշրջանը կունենա ժամանակակից չափորոշիչներին համապատասխան երաժշտական դպրոցի նոր շենք: Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն սևանցի Հովհաննես Հովհաննիսյանը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կայացած  ծանրամարտի Պատանիների և Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությանը 107 կգ արդյունքով պոկում վարժությունում դարձել է առաջատար, 127 կգ-ով հրում վարժությունում ևս հաղցել է և երկամարտի 234 կգ արդյունքով հռչակվել Եվրոպայի ծանրամարտի պատանիների առաջնության հաղթող՝ մարզիչ Գառնիկ Աբրահամյան: Հաստատվել է Սևան համայնքի 2025-2027թթ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: 2025-2027 թվականների միջնաժամկետ  ծախսերի ծրագիրը, լինելով համայնքի եկամուտների  ձևավորման ու ծախսերի կատարման տարեկան ֆինանսական ծրագրերի ուղենիշային փաստաթուղթ,  ուղղվում է տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքային ծրագրերի իրականացմանը:  2025 թվականի եկամուտների կանխատեսումները 2024 թվականի հաստատված բյուջեի համեմատ  ավելի բարձր են, քան  2026-2027 թվականներն են։  Այդպիսի  աճի կանխատեսումները պայմանավորված են պետական բյուջեից ստացվող դոտացիաների գումարների զգալի աճով, որը հնարավորություն է տվել համայնքին այդ գումարների հաշվին մեծացնել վարչական բյուջեի աճը և դրանում ներառված պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե հատկացման գումարը։ Կանխատեսնված աճը զգալիորեն գերազանցում է 2023թ.-ի ֆոնդային բյուջեի կատարողականին  շուրջ  2,3 անգամ։ Սևան համայնքը 2021-2022թթ-ի համար ներդրում կկատարի  1 միլիոն 904 000 դրամի չափով Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի համար: Համայնքի ավագանին փոփոխություն կատարեց բյուջեի 2024թ-ի փետրվարի 8-ի N4-Ն որոշման մեջ: Ավագանին համաձայնություն տվեց Սևան համայնքի ղեկավարի կողմից ներկայացված Սևան համայնքի 2024 թվականի հողային հաշվեկշռին: Սևան համայնքի ավագանին համաձայնություն հայտնեց շրջիկ առևտրի կետերի համար որպես տեղական տուրք ամսական 20 000 դրամ վճարելու համար: Փոփոխությունը կուղարկվի ՀՀ Արդարադատության նախարարություն համաձայնության համար: Ավագանին հաստատեց Սեվան համայնքի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող օտարված եվ համայնքի կողմից ձեռքբերված գույքի գույքագրման փաստաթղթերը: «Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի «Մանչուկ» մանկապարտեզ», «Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի մանկապարտեզ», «Սևան համայնքի Վարսեր բնակավայրի «Ժպիտներ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներում  կտեղադրվեն 5 ԿՎտ ֆոտովոլտային կայաններ: «ԵՄ-ն հայկական համայնքներում էներգաարդյունավետության եվ վերականգնվող էներգիայի համար» ծրագրի շրջանակներում: Սևան համայնքը կհամաֆինանսավորի՝ յուրաքանչյուր կայանի համար արժեքի 25 տոկոսի չափով: Ավագանու որոշմամբ Սևան համայնքի կողմից ձեռքբերված ՊԱԶ 32053 մակնիշի ավտոբուսը (թողարկման տարեթիվ 2012 թվական), որը սպասարկում է Սևան-Վարսեր-Սևան երթուղին, անհատույց օգտագործման իրավունքով փոխանցվեց «Սևանի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հաշվեկշռին: Նիստում ներառված մի քանի հարցեր, պայմանավորված լրացուցիչ քննարկման և ուսումնասիրման անհրաժեշտությամբ, տեղափոխվեցին հաջորդ նիստ: Այդ հարցերը կքննարկվեն հանձնաժողովներում, որից հետո կրկին կներառվեն օրակարգ: Սևան համայնքի ավագանին նիստի վերջում քննարկեց  քաղաքացիներից  ու կազմակերպություններից ստացված դիմումները: Այս նիստով Սևան համայնքի ավագանին ավարտեց հինգերորդ նստաշրջանի աշխատանքները:  Սեպտեմբեր ամսին կմեկնարկի Սևան համայնքի ավագանու 6-րդ նստաշրջանը:

Խումբ` О скрипте

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: