» Սևան համայնքում ավարտին են մոտենում այս տարվա համար նախատեսված սուբվենցիոն ծրագրերը:

 
 
 

Սևան համայնքում ավարտին են մոտենում այս տարվա համար նախատեսված սուբվենցիոն ծրագրերը:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` Вчера, 11:55, դիտել են` 0

0 Սևան համայնքում ավարտին են մոտենում այս տարվա համար նախատեսված սուբվենցիոն ծրագրերը: «Սևան համայնքի Գագարին, Զովաբեր, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն, Ծովագյուղ, Ծաղկունք, Դդմաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում բացի Գեղամավանից, Չկալովկայից և Նորաշենից, ավարտվել են  նաև Զովաբեր բնակավայրում երկու փողոցների ասֆալտապատման աշխատանքները, որը ներառել է 3822քմ տարածք, պայմանագրային արժեքը 65 506 395 դրամ է: Ծրագրի՝ Գեղամավան բնակավայրում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներն արդեն ավարտվել են, որի շրջանակներում իրականացվել է 4300քմ ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրում: Աշխատանքների պայմանագրային արժեքը կազմել է 58 950 455 դրամ: Չկալովկա բնակավայրում ասֆալտապատումը ներառել է 6551քմ տարածք, որտեղ շինաշխատանքները ևս ավարտված են: Ծրագրի պայմանագրային արժեքը 101 324 535 դրամ է: Նորաշեն բնակավայրում ասֆալտապատվել է 2649քմ տարածք, պայմանագրային արժեքը 45 067 825 դրամ է: Գագարին բնակավայրում ավարտական փուլում են գտնվում Պիոներներ և Երիտասարդական փողոցներում իրականացվող աշխատանքները, որոնք ընդգրկում են 4086քմ տարածք: Պայմանագրային արժեքը 52 910 793 դրամ է: Ճանապարհաշինական այս սուբվենցիոն ծրագիրն իրականացվում է պետություն-համայնք համաֆինանսավորմամբ, որի 60 տոկոսը ներդրվում է համայնքի կողմից, 40 տոկոսը՝ պետության: Աշխատանքների իրականացման կապալառու կազմակերպությունը «Ճան Շին» ՍՊԸ-ն է: Հիշեցնենք, որ սուբվենցիոն այս ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2023թվականին: Ծրագրում ներառված են եղել Ծովագյուղ, Դդմաշեն, Ծաղկունք բնակավայրերի փողոցների հիմանորոգման աշխատանքները:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: