0
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն, համագործակցելով Սևանի համայնքապետարանի հետ, նոյեմբերի 20-ին Սևանի բիզնես կենտրոնում , կազմակերպել էր համայնքային ժողով, որի նպատակն է համատեղ քննարկել համայնքային ծառայությունները և որոշել համայնքային այն ծառայությունը, որն առավել շատ կարիք ունի բարելավման։ Համայնքային ժողովին մասնակցեցին Սևան համայնքի բնակիչներ, համայնքապետարանի աշխատակիցներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ: Ժողովի ընթացքում բարձրաձայնված խնդիրները կմշակվեն և կներկայացվեն դոնոր կազմակերպությանը: Նմանատիպ ժողովներ կանցկացվեն 16 համայնքներում, որոնցից մեկն էլ Սևանն է: Համայնքային ժողովը կազմակերպվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հանձնարարությամբ, Գերմանիայի կառավարության և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) համաֆինանսավորմամբ ՝ «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում։