» Նոյեմբերի 15-ից արգելվում է սիգի որսն ու վաճառքը:

 
 
 

Նոյեմբերի 15-ից արգելվում է սիգի որսն ու վաճառքը:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 20-11-2024, 18:00, դիտել են` 2

0 Ս/թ նոյեմբերի 15-ից արգելվում է սիգի որսն ու վաճառքը: Սևանա լճում սիգի որսը կթույլատրվի միայն 2025 թվականի համար նախատեսված արդյունագործական որսի չափաքանակների որոշումից և նոր պայմանագրերի կնքումից հետո։ Վերահսկողության միջոցառումների շրջանակում պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները համատեղ իրականացնում են հանդիպումներ Սևանա լճի հարակից բնակավայրերի ղեկավարների, ձկնորսների և քաղաքացիների հետ:  Նման հանդիպում տեղի ունեցավ Սևանի բիզնես կենտրոնում: Բացատրական աշխատանքներ են տարվում միջոցառման նպատակի ու իրականացվելիք գործողությունների վերաբերյալ, որն է՝ արգելել Սևանա լճում սիգի որսը՝ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված:  «Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվելու լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ: Արգելվելու է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ: Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա խիստ վերահսկողություն է սահմանվելու, մարզից դուրս եկող հիմնական ճանապարհների ելքերի մոտ հսկիչ կետեր են տեղակայվելու: «Սևան» ազգային պարկի տարածքում շուրջօրյա հերթապահություն է սահմանվել: Երևանի և ՀՀ մարզերի շուկաներում սիգի ձկնկիթի և ձկան վաճառքը բացառելու համար կիրականացվեն ստուգայցեր։ Քաղաքացիները, ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցները պետք է հստակ գիտակցեն, որ նման միջոցառումներն ունեն մեկ նպատակ՝ ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը, որը բխում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերից,-նշեցին բանախոսները։ Պետական գերատեսչությունների ներկայացուցիչները հորդորեցին արգելքի ժամանակահատվածում զերծ մնալ ձկան ապօրինի որսից և վաճառքից: Սիգ ձուկը Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության կարևորագույն մասն է և պետք է խնդրին մոտենալ այդ գիտակցումով։ Բնապահպանության ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող կազմակերպություններին կոչ արեցին աչալրջությամբ ու սրտացավությամբ մոտենալ համազգային կարևորության այս խնդրին և աջակցել որսի արգելքի միջոցառումների իրականացմանը:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: