» Ընթացքի մեջ են Սևանի բնակավայրերի փողոցների ասֆալտապատման ու հիմնանորոգման աշխատանքները:

 
 
 

Ընթացքի մեջ են Սևանի բնակավայրերի փողոցների ասֆալտապատման ու հիմնանորոգման աշխատանքները:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 8-11-2024, 15:37, դիտել են` 9

0 #Սևան համայնքում ընթացքի մեջ են «Սևան համայնքի Գագարին, Զովաբեր, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն, Ծովագյուղ, Ծաղկունք, Դդմաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում այս տարի իրականացվող աշխատանքները, որոնք ներառում են Գագարին, Զովաբեր, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն բնակավայրերի փողոցների ասֆալտապատումն ու հիմնանորոգումը:
#Գագարին բնակավայրում ընթացքի մեջ են Պիոներներ և Երիտասարդական փողոցներում իրականացվող աշխատանքները, որն ընդգրկում է 4086քմ տարածք: Շինարարական աշխատանքները ներառում են ինչպես հողային, այնպես էլ ասֆալտապատման աշխատանքներ՝ բնահողի մշակում, խճի տեղադրում, ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրում, նոր բազալտե եզրաքարերի տեղադրում, հավաքովի բետոնե եզրաքարերի տեղադրում և այլն: Ծրագրի՝ Գագարին բնակավայրում իրականացվող ենթածրագրի պայմանագրային արժեքը 52.910.793 դրամ է: Ծրագրի՝ #Գեղամավան բնակավայրում 1-ին փողոցի 8-րդ և 3-րդ նրբանցքների ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են: Իրականացվել է 4300քմ ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրում: Աշխատանքների պայմանագրային արժեքը 58.950.455 դրամ է:
#Չկալովկա բնակավայրում 1-ին փողոցի, 1-ին նրբանցքի, 1-ին փողոցի, 1-ին փակուղու, 3-րդ փողոցի, 1-ին նրբանցքի, 4-րդ փողոցի, 1-ին նրբանցքի, 5-րդ փողոցի ասֆալտապատումը ներառել է 6551քմ տարածք: Աշխատանքները հատել են վերջնագիծը: Ծրագրի պայմանագրային արժեքը 101.324.535 դրամ է:
Ծրագրի շրջանակներում #Զովաբեր բնակավայրում 1-ին, 2-րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքները ներառում են 3822քմ տարածք, պայմանագրային արժեքը 65 506 395 դրամ է:
#Նորաշեն  բնակավայրում 4-րդ փողոցն ասֆալտապատվել է՝ 2649քմ տարածք, պայմանագրային արժեքը 45 067 825 դրամ է:  Ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրմանը զուգահեռ բնակավայրերում, ըստ անհրաժեշտության, իրականացվել են ջրահավաք վաքերի տեղադրում: Ճանապարհաշինական այս սուբվենցիոն ծրագիրն իրականացվում է պետություն-համայնք համաֆինանսավորմամբ, որի 60 տոկոսը ներդրվում է Սևան համայնքի կողմից, իսկ 40 տոկոսը՝ պետության: Աշխատանքների իրականացման կապալառու կազմակերպությունը «Ճան Շին» ՍՊԸ-ն է: Հիշեցնենք, որ սուբվենցիոն այս ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2023թվականին: Ծրագրում ներառված են եղել Ծովագյուղ, Դդմաշեն, Ծաղկունք բնակավայրերի փողոցների հիմանորոգման աշխատանքները:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: