» ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

 
 
 

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 4-11-2024, 13:54, դիտել են` 12

0 ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ Սոցիալական բնագավառի հարգելի ներկայացուցիչներ և աշխատակիցներ Շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ: Նոյեմբերի 4-ը ևս մեկ պատեհ առիթ է` արժևորելու սոցիալական աշխատողների դերը մեր հասարակության մեջ, կարևորելու սոցիալական ոլորտի աշխատակիցների առաքելությունն ու աշխատանքը: Նպատակասլաց, բարեխիղճ, մարդակենտրոն աշխատանքի շնորհիվ սոցիալական աշխատողները քայլ առ քայլ հաստատեցին իրենց տեղը մեր իրականության մեջ՝ նպաստելով հասարակության առողջացմանը, բարոյահոգեբանական մթնոլորտի կայունացմանը, մարդկանց կյանքի որակի բարելավմանը: Հարգելի սոցաշխատողներ, Ձեր աշխատանքով է նաև պայմանավորված սոցիալական ոլորտում պետության հոգածությունն ու հանձնառությունը յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ: Սոցիալական աշխատողներն այնտեղ են, որտեղ իրենց աջակցության կարիքն ունեցող, դժվարին իրավիճակներում գտնվող անհատներն ու ընտանիքներն են, որտեղ առկա են շուտափույթ լուծումներ պահանջող խնդիրներ, և անհրաժեշտ է հասցեական մոտեցում: Հատկապես վերջին տարիներին առավել քան ընդգծվում է սոցիալական աշխատողի դերակատարումը. նրանք առաջինը կիսեցին և շարունակում են կիսել մարդկանց հոգսերը, սոցիալ-հոգեբանական խնդիրները` դառնալով աջակից ու կարեկից, խորհրդատու ու վստահելի ընկեր: Ձեր ներկայությունը մեծ ու փոքրի կողքին դարձել է անհրաժեշտություն և պահանջ, ու ոլորտային բարեփոխումներն էլ նպաստում են, որպեսզի սոցիալական աշխատողը հնարավորություն ունենա իր առաքելությունը կատարել լիարժեք: Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումն էլ մեր պետության կողմից մի քայլ էր համապատասխան միջավայրի ստեղծման ճանապարհին, որտեղ սոցիալական աշխատանքի շնորհիվ մեր համաքաղաքացիներին մատուցվում են անհրաժեշտ սոցիալական ծառայություններ: Սոցիալական աշխատանքը բազմակողմանի է, սոցիալական աշխատողի գործառույթները` ընդգրկուն, որոնց առանցքում քաղաքացին է, մեր հայրենակիցների կյանքի որակի լավացումն ու բարելավումը: Սոցիալական ոլորտի հարգելի ներկայացուցիչներ Ձեր աշխատանքն ու ջանքերը անչափ կարևոր են մեր համայնքի, մեր պետության համար, և սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման գործում անգնահատելի է ձեր դերը: Եվս մեկ անգամ ընդունեք իմ, համայնքապետարանի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների և համայնքի ավագանու շնորհավորանքներն ու բարեմաղթանքները մասնագիտական տոնի առթիվ: Մաղթում եմ ձեզ արևշատություն, ուժ, եռանդ ու ոգու կորով, մասնագիտական վերելք, առողջություն և նոր ձեռքբերումներ ձեր այնքան պատասխանատու, անչափ կարևոր մարդակենտրոն գործունեության մեջ:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: