» Սևան համայնքի Նորաշեն և Չկալովկա բնակավայրերում ասֆալտապատվում են փողոցներ:

 
 
 

Սևան համայնքի Նորաշեն և Չկալովկա բնակավայրերում ասֆալտապատվում են փողոցներ:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 23-10-2024, 12:31, դիտել են` 14

0 «Սևան համայնքի Գագարին, Զովաբեր, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն, Ծովագյուղ, Ծաղկունք, Դդմաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում այս օրերին փողոցների հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում Չկալովկա և Նորաշեն բնակավայրերում: Չկալովկա բնակավայրում՝ 1-ին փողոց, 1-ին նրբանցք, 1-ին փողոց, 1-ին փակուղի, 3-րդ փողոց, 1-ին նրբանցք, 4-րդ փողոց, 1-ին նրբանցք, 5-րդ փողոց, ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ, որը ներառում է 6551քմ տարածք: Ծրագրի արժեքը՝ 101.324.535 դրամ է: Ասֆալտապատմաը զուգահեռ տեղադրվելու է 837 հատ ջրահավաք վաք: Նորաշեն բնակավայրում ասֆալտապատվում է 4-րդ փողոցը՝ 2649քմ տարածք, ենթածրագրի պայմանագրային արժեքը 45 067 825 դրամ է: Ճանապարհաշինական հերթական սուբվենցիոն ծրագիրն իրականացվում է պետություն-համայնք համաֆինանսավորմամբ, որի 60 տոկոսը ներդրվում է համայնքի կողմից: Աշխատանքների իրականացման կապալառու կազմակերպությունը «Ճան Շին» ՍՊԸ-ն է: Հերթական սուբվենցիոն ծրագրի 2-րդ փուլը ներառում է համայնքի 5 բնակավայրի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: