» Տեղի է ունեցել Սևան համայնքի ավագանու հերթական նիստը:

 
 
 

Տեղի է ունեցել Սևան համայնքի ավագանու հերթական նիստը:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 15-10-2024, 14:18, դիտել են` 20

0 Հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու 6-րդ նստաշրջանի 2-րդ նիստը: Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ներկայացրեց ընթացիկ տարում համայնքում իրականացվող կապիտալ և ընթացիկ ծրագրերն ու աշխատանքները: Օրակարգային հարցերը հաստատելուց հետո Սևանի համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պատասխանատուները ներկայացրին քննարկման դրված հարցերը, որոնք վերաբերում էին ֆինանսական, քաղաքաշինության, գյուղատնտեսության ոլորտներին: Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մարիանա Ռաֆայելյանը ներկայացրեց Սևան համայնքի 2024թվականի բյուջեի 9-ամսվա կատարողականի վերաբերյալ հաղորդագրություն: Համաձայն ներկայացված հաղորդագրության՝ Սևան համայնքի բյուջեի 2024թ.-ի ինն ամսվա բյուջեի եկամուտների (վարչական և ֆոնդային բյուջեները միասին) պլանը կատարվել է 96,2%-ով: 2024թ.-ի համայնքի բյուջեի ինն ամսվա բյուջեի վարչական մասը կատարվել 97,5 %-ով (պլան` 1456,3 մլն. դրամ, փաստացի` 1419,3 մլն. դրամ): Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են 91,2%-ով (պլան` 419,4 մլն. դրամ, փաստացի` 382,4 մլն. դրամ): Սեփական եկամուտների թերակատարումը կազմել է 37,0 մլն դրամ կամ 8,8 %: Եկամտատեսակներից գերակատարվել է տեղական տուրքերը՝ 135,3%, պետական տուրքերը՝ 116,9%, այլ եկամուտները՝ 150,7%, որը պայմանավորված է «Սևան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից երրորդ եռամսյակում վճարված 17,0մլն դրամ՝ հողի վարձավճարներից 30% մասհանումներով, իսկ մնացած եկամտատեսակների գծով ՝ այդ թվում` հողի հարկ (67,3 %), փոխադրամիջոցների գույքահարկը՝ 78,7 %, անշարժ գույքի հարկ (70,3%), աղբահանության վարձավճարների (57,2 %) գծով առկա են պլանների թերակատարումներ: Ոչ հարկային եկամուտների մեջ գերակատարվել է ինքնակամ կառույցների օրինականացման և այլ եկամուտների գծով եկամտատեսակները: Համայնքի ֆոնդային բյուջեի եկամուտները կատարվել է 94,2 %-ով (ճշտված պլան` 965,3 մլն. դրամ, փաստացի` 909,1 մլն. դրամ): Նախորդ 2023թ.-ի ինն ամսվա համեմատությամբ համայնքի բյուջեի եկամուտները ավելացել են 379,1 մլն. դրամով կամ 22,5 տոկոսով, այդ թվում՝ վարչական մասով` 288,3 մլն դրամի չափով (25,5 տոկոս), ֆոնդային մասով՝ 211,2 մլն. դրամով (30,3 տոկոսով)։ Բանախոսը մանրամասնեց 2024 թվականի բյուջեի 9-ամսվա ցուցանիշները՝ եկամտային, ծախսային բաղադրիչներով, ինչպես նաև համեմատականներ անցկացրեց անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Օրակարգային մյուս հարցով 2024թվականի բյուջեում կատարվեցին համապատասխան փոփոխություններ՝ պայմանավորված մի շարք ծրագրերի և աշխատանքների կատարմամբ: Հաջորդ հարցերը վերաբերում էին համայնքի կողմից սեփականության իրավունքով օտարված գույքի գույքագրման փաստաթղթերի, Սևան համայնքի արոտավայրերի և խոտհարքների օգտագործման կարգի, Սևան համայնքի վարչական սահմաններում գտնվող արոտավայրերի կառավարման պլանի ներկայացմանը և հաստատմանը: Համայնքի ավագանու անդամները համապատասխան որոշումներ կայացրին օրակարգային հարցերի վերաբերյալ: Օրակարգային հարցերի սպառումից հետո ներկայացվեցին համայնքի ավագանուն ֆիզիկական անձանց կողմից հասցեագրված դիմումները, ՀՈԱԿ-ների տնօրենների կողմից ներկայացված զեկուցագրերը, որոնց մի մասը ստացավ սպառիչ պատասխան, մյուս մասը խմբակցությունների կողմից լրացուցիչ քննարկումից հետո կներկայացվի համայնքի ավագանու հաջորդ նիստին, որը տեղի է ունենալու նոյեմբերի 19-ին:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: