» Սևանում երեխաները մաքրեցին տարածքը աղբից և միևնույն ժամանակ սովորեցին տեսակավորել այն:

 
 
 

Սևանում երեխաները մաքրեցին տարածքը աղբից և միևնույն ժամանակ սովորեցին տեսակավորել այն:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 15-10-2024, 13:00, դիտել են` 21

0 Սևան քաղաքում ներդրվելու է թափոնների տեսակավորում:   Թափոնների տեսակավորման մասին հանրային իրազեկման արշավների և միջոցառումների անցկացման շրջանակներում  Սևանի Սայաթ-Նովա փողոցում, Մշակույթի կենտրոնի հարակից տարածքում և այգում տեղի ունեցավ Մաքրության վարպետաց դաս: Մասնակիցները տեսակավորման ուսուցում ծրագրի փորձագետ Էմիլ Մկրտչյանի հետ մաքրեցին տարածքը աղբից և միևնույն ժամանակ սովորեցին տեսակավորել այն: Հանդիպումը տեղի կունենա Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Սևանում թափոնների տեսակավորում» ծրագրի շրջանակներում: Աղբահանության խնդիրները բազմազան են Հայաստանի տարբեր բնակավայրերում: Սևան համայնքը բացառություն չէ: Սևան քաղաքում կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգի ներդրումը կբերի մի շարք դրական փոփոխությունների, մասնավորապես՝ Սևան քաղաքում թափոնների կառավարման ավելի արդիական համակարգ և մատչելի ենթակառուցվածքներ, համայնքում ավելի բարեկարգ միջավայր թե քաղաքացիների և թե քաղաք այցելող զբոսաշրջիկների համար, Սևանա լճի և շրջակա միջավայրի աղտոտվածության նվազեցում, հավելյալ եկամուտ, որը կուղղվի համայնքի բարեկարգմանը, ավելի իրազեկ բնակչություն: Ծրագրի շրջանակներում Սևան քաղաքում նախատեսվում են մի շարք միջոցառումներ, ներառյալ՝ թափոնների տեսակավորման մասին հանրային իրազեկման արշավներ և միջոցառումներ, Սևանի համայնքապետարանի աշխատակիցների կարողությունների, բարձրացում, այդ թվում՝ թափոնների տեսակավորման ոլորտում իրավունքահեն մոտեցումների վերաբերյալ իրազեկում, թափոնների տեսակավորման ուղեցույցների մշակում, Սևան քաղաքում տեսակավորման թափոնամանների տեղադրում, հատուկ աղբատար մեքենաների տրամադրում: Ծրագրի հաջող իրականացման համար կարևոր է Սևանի բնակիչների աջակցությունը:  Ծրագիրն իրականացնում է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը՝ Շվեդիայի ֆինանսավորմամբ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Սևանի համայնքապետարանի հետ համատեղ։

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: