» Սևանի գրադարանը կազմավորվել է 1977թ-ին՝ շրջանային գրադարանների միավորման հիման վրա:

 
 
 

Սևանի գրադարանը կազմավորվել է 1977թ-ին՝ շրջանային գրադարանների միավորման հիման վրա:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 7-10-2024, 15:29, դիտել են` 20

0 2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր: Օրվա խորհրդին համահունչ՝ Սևանի Վահե Ստեփանյանի անվան կենտրոնական գրադարանում անցկացվեցին  բազմաբովանդակ միջոցառումներ: Հոկտեմբերի 7-ին  Սևանի Վահե Ստեփանյանի անվան կենտրոնական գրադարան այցելեցին և գրադարանի աշխատակիցներին իրենց մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեցին Սևանի համայնքապետարանի աշխատակիցները, ինչպես նաև Սևանի կրթական օջախների սաներն ու մանկավարժները: Օրվա առթիվ Սևանի գրադարան այցելեցին «Զարթոնք» մանկապարտեզի սաներն ու դաստիարակաները, իսկ Սևանի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտները գրադարանում Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառում անցկացրեցին: Վերջին տարիներին գրադարաններ տեղեկատվական տեխնոլոգիաների մուտքի շնորհիվ ավանդական գրադարանը հարստացել է էլեկտրոնային պաշարներով՝ վերածելով դրանք համապարփակ տեղեկատվության կենտրոնների: Դրան զուգահեռ՝ գրադարանային ծառայությունները թևակոխել են բոլորովին նոր փուլ: Համացանցի առկայությունը գրադարաններին հնարավորություն է տվել ոչ միայն  օգտակար լինել իրենց շահառուներին, այլև ծանոթանալ աշխարհի տարբեր ծայրերում գործող գրադարանների լավագույն փորձին՝ ուսումնասիրելով և տեղայնացնելով այն իրենց գրադարաններում: Սևանի գրադարանների կենտրոնացված համակարգը կազմավորվել է 1977թ. տարածաշրջանում գործող շրջանային գրադարանների միավորման հիման վրա: 2002թ. համայնքի ավագանու թիվ 5 որոշմամբ (29.08.2022թ.) համակարգը անվանակոչվել է Վահե Ստեփանյանի անունով: 2004թ. Սևանի Վահե Ստեփանյանի անվան ԳԿՀ-ն ստացել է ՀՈԱԿ-ի կարգավիճակ (համայնքային ոչ առևտրային կազմակերպություն): 2022թ. համայնքների միավորումից հետո գյուղական գրադարանների վերամիավորվեցին կենտրոնացված համակարգին և այն ստացավ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վահե Ստեփանյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն անվանումը: Համակարգը ղեկավարվում է կենտրոնական գրադարանի կողմից, որն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ՝ սպասարկման բաժին, որի կազմում է գտնվում ընթերցասրահը, համալրման և մշակման բաժին, գրապահոց: Կենտրոնական գրադարանին կից գործում է մանկական գրադարանը: Համակարգի մեջ գործում են ևս 9 գրադարաններ Սևանի գյուղական բնակավայրերում: 2017թ. ապրիլի 25-ից մինչև 2022թ. մայիսի 10-ը կենտրոնական գրադարանում իրականացվել են հիմնանորոգման աշխատանքներ, ուստի այդ ժամանակահատվածում աշխատակիցները գտնվել են հարկադիր պարապուրդում: Գրադարանի աշխատանքները վերսկսվել են 2022թ. մայիսի 10-ից: Վերանորոգումից հետո այն դարձել է հաճելի միջավայր ընթերցողների համար: Տարածաշրջանի դպրոցների տարբեր դասարանների աշակերտներ, մանկապարտեզների և նախադպրոցական հաստատությունների սաներ հաճախակի այցելություններ են կատարում գրադարանում և հետաքրքրի ժամանց անցկացնում (ընթերցանություն, հեքիաթների լսում, ասմունք և այլն): Ընթերցող-գրադարան կապն ամրապնդելու համար կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ (ցերեկույթ, կլոր սեղան  քննարկում, հանդիպումներ և այլն): Շարունակվում է գրքային ֆոնդի անցկացումը գրադարանի գլխավոր մատյանում և այն ուղարկվում է Ազգային գրադարան՝ թվայնացնելու նպատակով: Պահպանվում է միջգրադարանային համագործակցությունը համայնքային, մարզային գրադարանների հետ: Տարեցտարի համալրվում է գրքային ֆոնդը: 2013, 2018, 2024 թվականներին գրադարանը ստացել է Հանրային գրադարանի կարգավիճակ՝ 5-ական տարի ժամկետներով:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: