» ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

 
 
 

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 1-10-2024, 10:18, դիտել են` 21

0 Հարգարժան հայրենակիցներ, սիրելի մեծահասակներ, մեծագույն ակնածանքի արժանի տատիկներ ու պապիկներ Ընդունեք ջերմագին շնորհավորանքներս Տարեցների միջազգային օրվա առթիվ: Հայ հասարակության մեջ ընդգծված վերաբերմունք կա մեծահասակների նկատմամբ, որը խորհրդանշում է նրանց վաստակն ու նվիրումը, նրանց անփոխարինելի դերը, ստեղծած արժեքներն ու այդ արժեքների պահպանումը: Մեր կողքին ապրող տարեցները վաստակել են պատշաճ ուշադրություն և հոգատար վերաբերմունք, նրանք իրենց ընտանիքների սյուներն են ու սերունդների համերաշխության արժեքների կրողը:  Մեծահասակների կյանքը բարեկեցիկ, խաղաղ և ապահով դարձնելու համար կարևորվում են այն բոլոր ծրագրերը, որոնց առանցքում առողջապահական, սոցիալական խնդիրներն են: Այս ծրագրերի իրականացումը պետք է լինի հասցեական և դառնա  ապահով ծերության երաշխիքներից մեկը:  Կարծում եմ` մեծահասակների նկատմամբ ուշադրությունը պետք է լինի առավելագույնը, նրանց խնդիրները պետք է լինեն առաջնահերթ ու կարևորված, որը նաև հասարակության առողջ արձագանքն է տարեց սերնդի խնդիրների ու դրանց լուծման նկատմամբ։  Այսօր, քան երբևէ կարևորվում են մեր կողքին ապրող տարեցների հոգեկան հանգստությունը, ներքին խաղաղությունը, կենսապայմանների բարելավումը, որը պայմանավորված է նաև  երիտասարդների վերաբերմունքով, կենսապայմանների բարելավմանը միտված ծրագրերով: Սևան համայնքն էլ՝ ի դեմս տեղական իշխանության, անում է հնարավորը համայնքի տարեց բնակչության կյանքի որակը բարելավելու ուղղությամբ, պատրաստակամ է սոցիալական ծրագրերի միջոցով ապահովել բարեկեցիկ ու ապահով ծերություն, քանի որ մեզ համար մեծագույն պատասխանատվություն է և պատիվ վայելելու ավագ սերնդի ներկայացուցիչների ներկայությունը և կենսափորձը:   Հարգարժան մեծահասակներ, Սիրելի տատիկներ ու պապիկներ Իմ, համայնքի ղեկավարի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքի ավագանու անունից ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ,  ձեր ներկայությամբ իմաստավորեք մեր կյանքը` փոխանցելով ձեր փորձն ու փորձառությունը: Ցանկանում եմ, որպեսզի ձեր կյանքը վայելեք խաղաղ ու անվտանգ պայմաններում` շրջապատված ձեր զավակների, թոռների, հարազատների, շրջապատի սիրով և  ջերմությամբ, հոգատարությամբ և ուշադրությամբ: Սիրելի մեծահասակներ Ապրեցեք երկար, առողջ, խաղաղ երկնքի տակ՝ վայելելով ապահով ու արժանապատիվ ծերություն:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: