» Ասֆալտապատվում են Սևան համայնքի Չկալովկա, Զովաբեր, Գեղամավան բնակավայրերի փողոցները:

 
 
 

Ասֆալտապատվում են Սևան համայնքի Չկալովկա, Զովաբեր, Գեղամավան բնակավայրերի փողոցները:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 26-09-2024, 16:50, դիտել են` 19

0 Այս օրերին «Սևան համայնքի Գագարին, Զովաբեր, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն, Ծովագյուղ, Ծաղկունք, Դդմաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում իրականացվում են փողոցների ասֆալտապատման աշխատանքներ Սևան համայնքի Չկալովկա, Զովաբեր, Գեղամավան բնակավայրերում: Սևան համայնքի Գեղամավան բնակավայրում 1-ին փողոցի 8-րդ և 3-րդ նրբանցքների ասֆալտապատման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: Ծրագրի՝ Գեղամավան բնակավայրում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների պայմանագրային արժեքը 58.950.455 դրամ է, որի 40 տոկոսը պետության ներդրումն է, 60 տոկոսը՝ Սևան համայնքի: Իրականացվել է 4300քմ ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրում: Շինարարական աշխատանքները ներառել են, ինչպես հողային, այնպես էլ ասֆալտապատման աշխատանքներ, գոյություն ունեցող մետաղական խողովակների մաքրում, նորոգում, նոր մետաղական խողովակների տեղադրում, ջրահավաք հորի իրականացում: Չկալովկա բնակավայրում՝ 1-ին փողոց, 1-ին նրբանցք, 1-ին փողոց, 1-ին փակուղի, 3-րդ փողոց, 1-ին նրբանցք, 4-րդ փողոց, 1-ին նրբանցք, 5-րդ փողոց, ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ, որը ներառում է 6551քմ տարածք: Ծրագրի արժեքը՝ 101.324.535 դրամ է՝ պետություն-համայնք 40/60 տոկոս հարաբերակցությամբ: Ասֆալտապատմանը զուգահեռ տեղադրվելու է 837 հատ ջրահավաք վաք: Ծրագրի շրջանակներում Զովաբեր բնակավայրի 1-ին, 2-րդ փողոցներում իրականացվել են հողային աշխատանքներ, որոնց հաջորդելու է ասֆալտապատումը: Ասֆալտապատման աշխատանքների պայմանագրային արժեքը 65 506 395 դրամ է, որի 60 տոկոսը համայնքային ներդրում է: 3822քմ ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրմանը զուգահեռ իրականացվելու են 1242 գծմ եզրաքարերի և 153 հատ ջրահավաք վաքերի տեղադրում: Աշխատանքների իրականացման կապալառու կազմակերպությունը «Ճան Շին» ՍՊԸ-ն է: Հիշեցնենք, որ սուբվենցիոն այս ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2023 թվականին, ծրագրում ներառված են եղել Ծովագյուղ, Դդմաշեն, Ծաղկունք բնակավայրերի փողոցների հիմանորոգման աշխատանքները:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: