» Սեպտեմբերի 17-ին մեկնարկեց Սևան համայնքի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստը:

 
 
 

Սեպտեմբերի 17-ին մեկնարկեց Սևան համայնքի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստը:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 17-09-2024, 16:43, դիտել են` 21

0

Սեպտեմբերի 17-ին մեկնարկեց Սևան համայնքի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստը:
 Մինչ ներկայացված օրակարգային հարցերի հաստատմանն անցնելը համայնքի ավագանու անդամները և նիստի մասնակիցները 1 րոպե լռությամբ հարգեցին Սևան համայնքի ավագանու անդամ Արսեն Աֆիյանի և համայնքի ղեկավարի օգնական Էդիկ Ղազարյանի հիշատակը:
 Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ներկայացրեց ընթացիկ տարում համայնքում իրականացվող կապիտալ և ընթացիկ ծրագրերը, աշխատանքները, գրանցված հաջողությունները:
 Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մարիանա Ռաֆայելյանը ներկայացրեց Սևան համայնքի 2024թվականի բյուջեի 1-ին կիսամյակի վերաբերյալ հաղորդագրությունը:
 Համաձայն ներկայացված հաղորդագրության՝ Սևան համայնքի բյուջեի 2024թ.-ի առաջին կիսամյակի բյուջեի եկամուտների /վարչական և ֆոնդային բյուջեները միասին/ պլանը կատարվել է 94,6%-ով: 2024թ.-ի համայնքի բյուջեի առաջին կիսամյակի բյուջեի վարչական մասը կատարվել 95,5 %-ով / պլան` 959,2 մլն. դրամ, փաստացի` 915,6 մլն. դրամ/:
 Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են 84,4 %-ով / պլան` 279,6 մլն. դրամ, փաստացի` 236,1 մլն. դրամ/:
 Բանախոսը ներկայացրեց 2024 թվականի բյուջեի 1-ին կիսամյակում ցուցանիշները՝ եկամտային, ծախսային բաղադրիչներով, ինչպես նաև համեմատականներ անցկացրեց անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ:
 Օրակարգային մյուս հարցերը վերաբերում էին համայնքի կողմից սեփականության իրավունքով ձեռքբերված և օտարված գույքի և գույքագրման փաստաթղթերի հաստատմանը, համայնքային սեփականություն համարվող շենքերի ու շինությունների հաշվառմանը, համայնքում տեղական տուրքերի և գրանցամատյանների վարման օրինակելի ձևերի հաստատմանը:
 Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն անդրադարձ կատարեց աղբահանության ծառայությունների դիմաց գանձվող վարձավճարների հավաքագրմանը, կոչ արեց կազմակերպություններին և բնակիչներին կատարել վճարումներ, միաժամանակ ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Սևան համայնքում ընթացքի մեջ է աղբահանության բարելավմանը և կոշտ թափոնների կառավարմանը միտված երկու ծրագիր, որոնք մոտ ապագայում կստանան առարկայական լուծում՝ բարելավելով ոլորտային խնդիրները:
 Ավագանու նիստն ամփոփվեց ՀՈԱԿ-ների տնօրենների զեկուցագրերի, ընկերությունների, քաղաքացիների դիմումների քննարկմամբ, որոնց մի մասը ստացավ սպառիչ պատասխան, մյուս մասը խմբակցությունների կողմից լրացուցիչ քննարկումից հետո կներկայացվի համայնքի ավագանու հաջորդ նիստին, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 15-ին:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: