» Սևան համայնքի տարբեր բնակավայրերում այս օրերին իրականացվում են մի շարք ծրագրեր:

 
 
 

Սևան համայնքի տարբեր բնակավայրերում այս օրերին իրականացվում են մի շարք ծրագրեր:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 13-09-2024, 11:33, դիտել են` 27

0 Սևան համայնքի տարբեր բնակավայրերում այս օրերին իրականացվում են ծրագրեր, որոնք միտված են համայնքի զարգացմանը և ներկայանալի տեսքի ապահովմանը: Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի արդյունավետ համագործակցության շնորհիվ մեծ թափով ընթանում են Սևան համայնքի երաժշտական դպրոցի նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքները: «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» ծրագրի 1-ին փուլով իրականացվում է Էներգետիկների փողոցի հիմնանորոգումը, որն ընդգրկում է 2862քմ տարածք: Ծրագրի պայմանագրային արժեքը 48,105,300 դրամ է՝ համայնք – պետություն 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ: Շինարարական աշխատանքների իրականացման կապալառու կազմակերպությունը «ՃԱՆ-ՇԻՆ» ՍՊԸ-ն է։ Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրեում ընթանում են կենտրոնական հատվածի վերակառուցման աշխատանքներ, որն իրողություն է դարձել ՀԲ-ի «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Ծրագրով նախատեսված է 1760քմ մակերեսով ասֆալտբետոնե ծածկույթի փոխարինում երկաթբետոնյա ծածկույթով, ինչպես նաև նախատեսված են կառուցապատման աշխատանքներ: Ծրագրի կապալառուն «Բլեսկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղն է: «Սևան համայնքի Գագարին, Զովաբեր, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն, Ծովագյուղ, Ծաղկունք, Դդմաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում այս օրերին իրականացվում են փողոցների հիմնանորոգման աշխատանքներ Զովաբեր և Գեղամավան բնակավայրերում: Ծրագրի շրջանակներում Զովաբեր բնակավայրում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների պայմանագրային արժեքը 65506395 դրամ է, որի 60 տոկոսը համայնքային ներդրում է: 3822քմ ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրմանը զուգահեռ իրականացվում են 1242 գծմ եզրաքարերի և 153 հատ վաքերի տեղադրում: Գեղամավան բնակավայրում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների պայմանագրային արժեքը 58.950.455 դրամ է, որի 40 տոկոսը պետության ներդրումն է, 60 տոկոսը՝ Սևան համայնքի: Իրականացվում է 4300քմ ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրում: Շինարարական աշխատանքների իրականացման կապալառու կազմակերպությունը «ՃԱՆ-ՇԻՆ» ՍՊԸ-ն է։ Ավարտվել են Նաիրյան փողոցի մայթերի հիմնանորոգման աշխատանքները, որոնց հաջորդել է Սևան քաղաքի կենսունակության ավարտին մոտեցող ծառերի՝ արժեքավոր ծառատեսակներով փոխարինելու գործընթացը: Հիշեցնենք, որ Սևանի համայնքապետարանի կողմից քաղաքի Նաիրյան փողոցում իրականացված ծառերի գույքագրման և մշտադիտարկման արդյունքների հիման վրա համայնքը դիմել է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին՝ մասնագիտական աջակցություն և եզրակացություն տրամադրելու համար: Հունիս ամսին տրվել է համապատասխան եզրակացություն, համաձայն որի՝ Սևան քաղաքի մոտ 2.5կմ երկարություն ունեցող Նաիրյան փողոցում գտնվող գերհասուն, կենսունակության ավարտին մոտ, սաղարթ չունեցող բալզամային բարդիները ենթակա են հատման և փոխարինման: Հանձնաժողովը առաջարկել է առկա բալզամային բարդիները հատված առ հատված, փուլային տարբերակով հատել և փոխարինել Սևան համայնքի բնակլիմայական պայմաններին հարմարված այլ ծառատեսակներով՝ թխկի, կաղնի, ակացիա, արոսենի և այլն: Ծառերի հատումն իրականացվում է «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից, որին հաջորդելու են նոր ծառատեսակներով փոխարինման աշխատանքները: Համայնքապետարանի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում շահած կազմակերպության կողմից կիրականացվեն Նաիրյան փողոցում նոր ծառատեսակի՝ ակացիայի տեղադրման աշխատանքները:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: