» Մեկնարկել են Սևանի Էներգետիկների փողոցի հիմնանորոգման աշխատանքները:

 
 
 

Մեկնարկել են Սևանի Էներգետիկների փողոցի հիմնանորոգման աշխատանքները:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 4-09-2024, 12:54, դիտել են` 91

0 Սևան համայնքի համար ճանապարհաշինությունն օրակարգային է և ընդգրկված է համայնքային առաջնահերթությունների ցանկում։ Այս տարի էլ Սևան քաղաքում և համայնքի բնակավայրերում իրականացվում են ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ, որոնք կյանքի են կոչվում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ի թիվս ընթացիկ տարում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի, մեկնարկել է նաև «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» ծրագրի 1-ին փուլը, որը ներառում է քաղաքի շուրջ մեկտասնյակ փողոցների հիմնանորոգում: Հիմնանորոգումը մեկնարկել է Էներգետիկների փողոցից, որը ներառում է քանդման, հողային, ճանապարհային պատվածքի, ուղիների և մուտքերի, մայթերի հիմնանորոգում, դիտահորերի պատերի ամրացում, կափարիչների, եզրաքարերի, եզրաշարերի, նոր մետաղական խողովակների տեղադրում, ջրամեկուսացում, ջրհավաք հորերի իրականացում և այլ շինարարական աշխատանքներ: Հիմնանորոգումն ընդգրկում է 2862քմ տարածք: Ծրագրի պայմանագրային արժեքը 48,105,300 դրամ է՝ համայնք – պետություն 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ: Շինարարական աշխատանքների իրականացման կապալառու կազմակերպությունը «ՃԱՆ-ՇԻՆ» ՍՊԸ-ն է։

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: