» Օգոստոսի 28-ին նշվեց «Զովաբերի օր»-ը:

 
 
 

Օգոստոսի 28-ին նշվեց «Զովաբերի օր»-ը:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 29-08-2024, 16:14, դիտել են` 25

0 Օգոստոսի 28-ին նշվեց «Զովաբերի օր»-ը: Մոսկվայաբնակ զովաբերցի գործարար Կարեն Կոստանյանի նախաձեռնությամբ արդեն 14-րդ տարին է, ինչ օգոստոսի 28-ը նշում են «Զովաբերի օր»-ը: Ավանդույթի համաձայն «Զովաբերի օրը» բազմաթիվ զովաբերցիներ եկել էին «Սուրբ Սան-Դուխտ» մատուռ, որտեղ հոգևոր հովիվ Տ. Նշան քհն. Սարգսյանի կողմեց կատարվեց օրհնության կարգ, զովաբերցիներն ու բոլոր հյուրերը կատարեցին մոմավառություն: Իրենց մարդկային լավագույն որակների և աշխատասիրության շնորհիվ զովաբերցիներից շատերը հաջողությունների են հասել նաև արտերկրում: Նրանցից մեկն էլ Կարեն Հայկի Կոստանյանն է: Նա պարբերաբար նվիրաբերություններ է կատարում իր հայրենի գյուղի զարգացման համար: 2018թ-ին Կարեն Կոստանյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Զովաբեր» Բարեգործական հիմնադրամը, որը նպատակ ունի համախմբելով բոլոր զովաբերցիներին նպաստել գյուղի զարգացմանն ու մարդկանց բարեկեցությանը: Հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ, իրավախախտ, սոցիալապես անապահով, կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների խնդիրներով, շահերի և իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Երեխաների աջակցության հիմնադրամին պարբերաբար օգնելու համար Կամո Առաքելյանը Կարեն Կոստանյանին հանձնեց շնորհակալագիր: Զովաբեր հիմնադրամը իր նպատակային առաքելույունն է կատարում գյուղում, որին միացել են մի շարք զովաբերցիներ, ովքեր իրենց ներդրումն ունեն գյուղի զարգացման գործում: Հիմնադրամը սերտ համագործակցում է Սևանի համայնքապետարանի, վարչական ղեկավար Սամվել Եսայանի հետ, ինչի արդյունքում Զովաբերում կիրականացվեն համայնքապահպան ծրագրեր: Ավանդույթի համաձայն Զովաբերի օրվան նվիված տոնական ճաշկերույթ տեղի ունեցավ արարողությունների սրահում:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: