» Սևան համայնքի տարբեր բնակավայրերում այս օրերին իրականացվում են սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքներ

 
 
 

Սևան համայնքի տարբեր բնակավայրերում այս օրերին իրականացվում են սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքներ

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 29-08-2024, 14:16, դիտել են` 26

0 Սևան համայնքի տարբեր բնակավայրերում այս օրերին իրականացվում են սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքներ, և որոշ տեղամասեր վերածվել են շինհրապարակների: «Սևան համայնքի Սևան քաղաքի Խորհուրդների, Սունդուկյան, Մարզպետունի, Նալբանդյան, Մյասնիկյան, Նաիրյան փողոցների, Գագարին գյուղի Բաղրամյան և Կոմիտաս փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում այս օրերին իրականացվում է Նալբանդյան փողոցի՝ Շինարարներ-Նալբանդյան փողոցներ խաչմերուկից մինչև Էներգետիկների փողոց և Աբովյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից մինչև Նալբանդյան փողոցի սկզբնամաս հատվածների հիմնանորոգում: Աշխատանքներն ընդգրկում են 14604քմ տարածք: Հիմնանորոգման աշխատանքների պայմանագրային արժեքը 144531588 դրամ է, համայնքային ներդրումը՝ 50 տոկոս: Ծրագրի կապալառուն «Ճան Շին» ՍՊԸ-ն է: «Սևան համայնքի Գագարին, Զովաբեր, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն, Ծովագյուղ, Ծաղկունք, Դդմաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում այս օրերին իրականացվում են փողոցների հիմնանորոգման աշխատանքներ Զովաբեր և Գեղամավան բնակավայրերում: Ծրագրի շրջանակներում Զովաբեր բնակավայրում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների պայմանագրային արժեքը 65506395 դրամ է, որի 60 տոկոսը համայնքային ներդրում է: 3822քմ ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրմանը զուգահեռ նախատեսված են մի շարք շինաշխատանքներ, որը ներառելու է նաև 1242 գծմ եզրաքարերի և 153 հատ վաքերի տեղադրում: Գեղամավան բնակավայրում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների պայմանագրային արժեքը 58.950.455 դրամ է, որի 40 տոկոսը պետության ներդրումն է, 60 տոկոսը՝ Սևան համայնքի: Նախատեսված է իրականացնել 4300քմ ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրում: Նախկինում անբարեկարգ ու դժվարանցանելի տարածքները շուտով կներկայանան բարեկարգ ու նորովի տեսքով: Շինարարական աշխատանքները ներառում են, ինչպես ասֆալտապատմանը նախորդող և ասֆալտապատում աշխատանքներ, այնպես էլ գոյություն ունեցող մետաղական խողովակների մաքրում, նորոգում, նոր մետաղական խողովակների տեղադրում, ջրահավաք հորի իրականացում: Աշխատանքներն իրականացվում են «Ճան Շին» ՍՊԸ-ի կողմից: Հիշեցնենք, որ այս սուբվենցիոն ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2023թվականին, ծրագրում ներառված են եղել Ծովագյուղ, Դդմաշեն, Ծաղկունք բնակավայրերի փողոցների հիմանորոգման աշխատանքները:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: