» Մարի Վան Մարկ Իսկանդերյանն ընտրվել է «Նվիրյալներ» ռազմամարզական ՀԿ-ի սփյուռքի նախագահ:

 
 
 

Մարի Վան Մարկ Իսկանդերյանն ընտրվել է «Նվիրյալներ» ռազմամարզական ՀԿ-ի սփյուռքի նախագահ:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 29-08-2024, 12:50, դիտել են` 27

0 Օգոստոսի 29-ին «Նվիրյալներ» ռազմամարզական հասարակական կազմակերպությունը հյուրնկալել էր Լյուքսենբուրգից ժամանած, կազմակերպության հովանավոր Մարի  Վան Մարկ Իսկանդերյանին, նրա ամուսնուն՝ Փոլ Վան Մարկին և իրենց չորս զավակներին:  Նրանք մշտապես այցելում են Հայաստան, ապրում են Սևան քաղաքում և արդեն երկար ժամանակ է, ինչ աջակցում են «Նվիրյալներ» ռազմամարզական հասարակական կազմակերպությանը անցկացնելու ուսումնամարզական ճամբարներ: Կազմակերպության հիմնադիր ժողովի որոշմամբ Մարի  Վան Մարկ Իսկանդերյանը ընտրվեց կազմակերպության սփյուռքի նախագահ: Մարի  Վան Մարկ Իսկանդերյանը «Նվիրյալներ» ռազմամարզական հասարակական կազմակերպության կողմից պարգևատրվեց  «Տիգրան Մեծ» հուշամեդալով, իսկ նրա ամուսինը՝ Փոլ Վան Մարկը՝ «Վարդան Մամիկոնյան» հուշամեդալով: Նրանց որդիները, որոնք մասնակցել են այս տարվա ամառային ճամբարին, պարգևատրվեցին «Քաջարի Մարտիկ» հուշամեդալով: Որպես հայրենիքի ապագա զինվորներ մատաղ սերնդի դաստիարակությունը «Նվիրյալներ» ռազմամարզական հասարակական կազմակերպության առաքելությունն  է: Կազմակերպությունը նախատեսում է եկող տարի ճամբարի մասնակիցներ ունենալ նաև սփյուռքից, որի համար այսուհետ ջանադրաբար կաշխատեն Մարի  Վան Մարկ Իսկանդերյանը՝ որպես կազմակերպության սփյուռքի նախագահ և նրա ամուսինը՝ Փոլ Վան Մարկը: «Նվիրյալներ» ռազմամարզական հասարակական կազմակերպության կողմից շնորհակալագրերով պարգևատրվեցին նաև ամառային ճամբարի 7-րդ հերթափոխում բարեխիղճ ծառայություն իրականացրած կազմակերպության մի շարք անդամներ:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: