» Երեխաների աջակցության հիմնադրամը սեպտեմբերի 1-ին ընդառաջ իրականացնում է«ԴԵՊԻ ԴՊՐՈՑ» ծրագիրը

 
 
 

Երեխաների աջակցության հիմնադրամը սեպտեմբերի 1-ին ընդառաջ իրականացնում է«ԴԵՊԻ ԴՊՐՈՑ» ծրագիրը

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 28-08-2024, 13:46, դիտել են` 26

0 Երեխաների աջակցության հիմնադրամը սեպտեմբերի 1-ին ընդառաջ Սևանի տարածաշրջանի դպրոցահասակ երեխաներին նվիրեց դպրոցական պայուսակներ, կոշիկներ  եւ գրենական պիտույքներ: Դեպի դպրոց 2024 ծրագիրը նպատակաուղղված է սոցիալապես անապահով ընտանիքների, ծնողազուրկ երեխաների կրթության ապահովմանը: Հիմնադրամը շարունակում է իրականացնել ծրագրեր, որոնք արվում են կազմակերպության ստեղծումից ի վեր՝ միտված լինելով զորակցել կարիքավոր ընտանիքներին և աջակցել երեխաներին: Այդպիսի նախագծերից է «ԴԵՊԻ ԴՊՐՈՑ» ծրագիրը, որի նպատակն է դպրոց գնալու նախաշեմին առավել կարիքավոր երեխաների համար ապահովել հագուստ, կոշիկ, պայուսակ, գրենական պիտույքներ: «Դեպի դպրոց» ծրագրով ամեն տարի Երեխաների աջակցության հիմնադրամը դպրոց է ճանապարհում 50-ից ավելի կարիքավոր երեխաների: Սևանում և Հրազդանում ծրագրի շրջանակներում դպրոցական պայուսակներով եւ գրենական պիտույթներով ապահովվել են  բազմաթիվ երեխաներ:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: