» ՀՀ ԲՏԱ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվում է «Մասսայական ուսուցում» ծրագիրը:

 
 
 

ՀՀ ԲՏԱ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվում է «Մասսայական ուսուցում» ծրագիրը:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 28-08-2024, 13:44, դիտել են` 24

0 Ընթացքի մեջ է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Մասսայական ուսուցում» բաղադրիչը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ֆինանսավորմամբ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 9 քաղաքներում, շուրջ 300 մասնակցի համար իրականացվում է  «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Մասսայական ուսուցում» բաղադրիչը: Հերթական դասընթացն անցկացվեց Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցում: Ծրագրի համար առանձնացվում են հետևյալ բաղադրիչները՝«Մասսայական ուսուցում», «Կարողությունների զարգացում», «Որակավորման բարձրացում», «Գործնական հմտությունների կատարելագործում»: Ծրագրի նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների և ինժեներության ոլորտներում կարողությունների զարգացումն է, մասսայական կրթություն իրականացնելու միջոցով ՀՀ մարզերի բնակիչներին ոլորտի վերաբերյալ բազային գիտելիքներ տրամդրելը և ոլորտի ներկայացուցիչներին միավորելը: Դասընթացների ավարտից հետո սովորողները կունենան գիտելիքներ ծրագրավորման ուղղությունների, դիզայներական ծրագրերի, մեքենայական ուսուցման մոդելների և արդի տեխնոլոգիաների ու դրանց առանձնահատկությունների վերաբերյալ: Ծրագիրը մեկնարկել է 2024թ-ի ապրիլին: Դասընթացներն իրականացնում է Armenian Code Academy ընկերությունը: Արդեն 11 խումբ ավարտել է դասընթացը, ընթացքի մեջ է 10-րդ խմբի դասընթացները: Ծրագիրը կամփոփվի մինչև 2024թ-ի հոկտեմբերի 1-ը:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: