» Գեղամավանում մեկնարկել են 1-ին փողոցի 8-րդ և 3-րդ նրբանցքների ասֆալտապատման աշխատանքները:

 
 
 

Գեղամավանում մեկնարկել են 1-ին փողոցի 8-րդ և 3-րդ նրբանցքների ասֆալտապատման աշխատանքները:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 22-08-2024, 17:21, դիտել են` 28

0 Սևան համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ոչ միայն Սևան քաղաքում, այլ նաև համայնքի գյուղական բնակավայրերում: Սևան համայնքի Գեղամավան բնակավայրում մեկնարկել են բնակավայրի 1-ին փողոցի 8-րդ և 3-րդ նրբանցքների ասֆալտապատման աշխատանքները: Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Սևան համայնքի Գագարին, Զովաբեր, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն, Ծովագյուղ, Ծաղկունք, Դդմաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում: Ծրագրի՝ Գեղամավան բնակավայրում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների պայմանագրային արժեքը 58.950.455 դրամ է, որի 40 տոկոսը պետության ներդրումն է, 60 տոկոսը՝ Սևան համայնքի: Նախատեսված է իրականացնել 4300քմ ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրում: Աշխատանքներն իրականացվում են «Ճան Շին» ՍՊԸ-ի կողմից: Նախկինում անբարեկարգ ու դժվարանցանելի տարածքները շուտով կներկայանան բարեկարգ ու նորովի տեսքով: Շինարարական աշխատանքները ներառում են, ինչպես ասֆալտապատմանը նախորդող և ասֆալտապատման աշխատանքներ, այնպես էլ գոյություն ունեցող մետաղական խողովակների մաքրում, նորոգում, նոր մետաղական խողովակների տեղադրում, ջրահավաք հորի կառուցում: Հիշեցնենք, որ այս սուբվենցիոն ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2023թվականին, ծրագրում ներառված են եղել Ծովագյուղ, Դդմաշեն, Ծաղկունք բնակավայրերի փողոցների հիմանորոգման աշխատանքները:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: