» ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

 
 
 

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 12-08-2024, 08:35, դիտել են` 28

0 ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ Սիրելի երիտասարդներ Շնորհավորում եմ Ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Օրը ձերն է և օրվա առթիվ հնչող բոլոր բարեմաղթանքների ու շնորհավորանքների հասցեատերը դուք եք: Մեր պետության բարեկեցիկ ապագայի, մեր համայնքի զարգացման երաշխավորը երիտասարդներն են. դուք հասարակության շարժիչ ուժն եք, փոփոխությունների առաջամարտիկը: Դուք ուսանող եք և մասնագետ, նորարար և գիտնական, մտավորական ու  հասարակական, քաղաքական գործիչ: Առավել լավ միջավայր ու երկիր ունենալու ձգտումը ձեր ամենօրյա գործունեության առանցքում է: Ձեզանից շատերն էլ այսօր իրենց պարտքն են կատարում հայրենիքի հանդեպ` պաշտպանելով  մեր երկրի անվտանգությունն ու խաղաղությունը: Սևան համայնքի սիրելի երիտասարդներ, Ձեր աշխատանքի, ձեռքբերումների, ձեր մարզական նվաճումների, մշակութային ու ինտելեկտուալ հաղթանակների, ստեղծարար մտքի, կամավորական աշխատանքի, հետաքրքիր ու նախաձեռնող գաղափարների, կյանքի կոչված ծրագրերի շնորհիվ Սևան համայնքը դարձել է ներկայանալի և օրինակելի: Տեղական իշխանությունն էլ պատրաստակամ է՝ լսելու մեր երիտասարդներին, նրանց մասնակից դարձնելու համայնքային կյանքի կառավարման գործին, երիտասարդներն էլ իրենց նախաձեռնությամբ և թարմ գաղափարներով պետք է նպաստեն համայնքային կյանքի աշխուժացմանը, համայնքապահպան ծրագրերի իրականացմանը: Ուզում եմ առանձնակի շնորհավորել այն երիտասարդներին, որոնք այս տարի հաջող քննություն բռնեցին բարձրագույն ուսումնական և միջին մասնագիտական հաստատություններում և արդեն կրում են ուսանող լինելու մեծագույն պատիվը: Եղեք համարձակ ու նորարար, հետևողական ու նպատակասլաց: Մեր կյանքն ու իրականությունը լի են մարտահրավերներով, այս բարդ ժամանակահատվածում, վստահ եմ, որ երիտասարդները ունեն կամք, գիտելիքներ դիմակայելու բոլոր մարտահրավերներին և իրենց խոսքն ասելու բոլոր ոլորտներում: Իմ երիտասարդ բարեկամներ, Սևան համայնքի կենսունակությունն ապահովող քաղաքացիներ Իմ,  համայնքի ղեկավարի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքի ավագանու անունից ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ:  Մաղթում եմ առողջություն և երջանկություն, ուսումնառության մեջ հաջողություններ, աշխատանքում` նորանոր բարձունքներ, ծրագրերի իրականացման ճանապարհին`  վերելք ու վճռականություն, եղեք լավագույն նախաձեռնությունների ու գաղափարների կրողը, դրանց կյանքի կոչման հեղինակները: Ձեր աշխատանքով ու ստեղծարար մտքով շենացրեք մեր երկիրն ու համայնքը, ապրեք խաղաղ երկնքի տակ` ձեր ներկայությամբ և աշխատանքով հզորացնելով մեր պետությունը:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: