0
Հուլիսի 4-ին Սևանի բիզնես կենտրոնում տեղի ունեցավ նորաստեղծ «Հայրենիքի պաշտպանության ինքնազոհ հերոսների» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր առաջին ժողովը: «Հայրենիքի պաշտպանության ինքնազոհ հերոսների» բարեգործական ՀԿ-ի ստեղծելու գաղափարը Արցախյան 44-օրյա պատերազմում երկու ձեռքերը կորցրած Վարազդատ Սանեյանինն է: Կազմակերպության նպատակն է օգնել պատերազմի մասնակիցներին, պատերազմում վիրավորված, հաշմանդամություն ձեռք բերած անձանց, ինչպես նաև զոհվածների ընտանիքներին՝ տրամադրելով սոցիալ-հոգեբանական, ֆինանսական աջակցություն: Կազմակերպությունը գործելու է սկզբում Գեղարքունիքի մարզում, այնուհետև իր գործունեությունը ծավալելու է հանրապետության մասշտաբով: Կազմակերպության առաջին ժողովի ընթացքում ներկա պատերազմի մասնակիցներին ներկայացվել է նորաստեղծ «Հայրենիքի պաշտպանության ինքնազոհ հերոսների» բարեգործական ՀԿ-ի նպատակներն ու առաքելությունը: Առաջիկայում կազմակերպության անդամները կայցելեն նաև պատերազմում զոհվածների ընտանիքներին: Կազմակերպությանն անդամագրվել կամ աջակցել ցանկացողները կարող են դիմել «Հայրենիքի պաշտպանության ինքնազոհ հերոսների» բարեգործական ՀԿ. Հեռ. 098 044 174, 098 044 374