» ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

 
 
 

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 5-07-2024, 10:47, դիտել են` 37

0 ՍԵՎԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ  ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ   ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգելի հայրենակիցներ, Սևան համայնքի բնակիչներ Շնորհավորում եմ բոլորիս մեր պետության գլխավոր օրենքի՝ Սահմանադրության օրվա առթիվ: 29 տարի առաջ ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որի դերն ու նշանակությունն անգնահատելի են ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության կայացման ճանապարհին: Հավատարիմ մնալով ժողովրդավարական սկզբունքներին, հաշվի առնելով ազգային  առանձնահատկությունները, աչքի առաջ ունենալով  աշխարհի փորձը` 1995թ․-ի հուլիսի 5-ին, համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով հայ ժողովուրդը «Այո» ասաց մեր երկրի մայր օրենքին: Մեր պետական, քաղաքական, հասարակական, սոցիալական կյանքը կարգավորող այս հեղինակավոր փաստաթղթի դրույթները բոլորիս համատեղ ջանքերի, մեր աշխատանքի, պետականամետ գործունեության շնորհիվ պետք է դառնան ուղենիշներ, իսկ մայր օրենքն էլ ամենից առաջ յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատություններն ամրագրող փաստաթուղթ է,  մարդակենտրոն հռչակագիր, որի կյանքի կոչման համար պատասխանատու ենք բոլորս: Սահմանադրությամբ ամրագրված արժեքները կարող են դառնալ իրողություն, եթե յուրաքանչյուրս մեր տեղում, մեր աշխատանքով և լիազորությունների շրջանակներում նպաստենք  դրանց կյանքի կոչմանը և միաժամանակ կրենք այդ արժեքները: Ավելի ուժեղ երկիր ու կայացած համայնք ունենալու համար պետք է առավել պատասխանատու և նախաձեռնող լինենք՝ հարգելով այն օրենքը, որով սահմանված են շատ չափորոշիչներ, որը նաև ներդաշնակ հասարակություն ստեղծելու կարևոր արժեքներից մեկն է: Կայացած ու  ինքնիշխան պետության վավերագրերն են նաև ՀՀ պետական դրոշը, զինանշանը և օրհներգը, որոնք ամբողջացնում են  մեր երկրի  դիմագիծը, որոնցով ներկայանում ենք նաև աշխարհին:  Հուլիսի 5-ին նշում ենք պետական խորհրդանշանների օրը, որոնք հայ ժողովրդի պատմության և պետականության, մշակութային արժեքների վավերագրերն են ու այցեքարտերը: Մեր աշխատանքով, մեր կեցվածքով, ուժեղ պետություն ստեղծելով մեր պետական խորհրդանշանները դարձնենք ներկայանալի ու հարգանքի արժանի: Սիրելի հայրենակիցներ, Սևան համայնքի բնակիչներ Իմ, համայնքի ղեկավարի աշխատակազմի, վարչական ղեկավարների  և համայնքի ավագանու անունից շնորհավորում եմ բոլորիս պետական այս կարևորագույն տոնի առթիվ: Մենք միասին, համատեղ ջանքերով պետք է կառուցենք իրավական երկիր` քաղաքացու և իշխանության փոխադարձ վստահության, հարգանքի, ներքին համերաշխության և կայունության պայմաններում` համատեղելով մեր ջանքերն ու ուժը, միավորելով հզոր ու կայացած պետություն ունենալու մեր ձգտումներն ու նպատակները: Մաղթում եմ խաղաղություն մեր երկրին, բարեկեցություն՝ մեր ժողովրդին, ամուր կամք և նպատակասլացություն՝ մեր հավաքական երազանքների և նպատակների իրականացման ճանապարհին:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: