» ԼՂ-ից բռնի տեղահանվածները հնարավորություն կունենան լուծել իրենց բնակարանային խնդիրները։

 
 
 

ԼՂ-ից բռնի տեղահանվածները հնարավորություն կունենան լուծել իրենց բնակարանային խնդիրները։

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 6-06-2024, 13:52, դիտել են` 45

0 Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար: Հունիսի 5-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի կենտրոնում հանդիպում ունեցավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցեցին նաև Սևան համայնքի ղեկավարի խորհրդական Պապ Պետրոսյանը, ՀՀ միասնական սոցիալական ծառայության Սևանի տարածքային կենտրոնի տնօրեն Դավիթ Ղալթաղչյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը, առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ԿՄՍԵ բաժնի համակարգող Անահիտ Հովհաննիսյանը, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Սուրեն Համբարձումյանը։ Սևանում վերաբնակություն հաստատած արցախցիներին ներկայացվեց ՀՀ կառավարության կողմից հաստատված բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մանրամասները, շեշտելով: Այս ծրագրի ընդունմամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքները հնարավորություն կունենան` առաջիկա մի քանի տարիների ընթացքում լուծել իրենց բնակարանային խնդիրները բացառապես պետական միջոցներով։ Ծրագիրը կիրականանա մի քանի փուլերով և սահմանված գոտիականությամբ։ Երրորդ գոտում, որտեղ ընդգրկված են մարզի 39 բնակավայրեր, բնակարան ձեռք բերել կամ կառուցել ցանկացող ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետությունից աջակցություն կստանա 5 միլիոն դրամի չափով։ Սևան համայնքում բնակավայրերն ընդգրկված են առաջին գոտում: Այստեղ բնակարան կառուցել կամ ձեռք բերել ցանկացողներին պետական աջակցություն կտրամադրվի 3 միլիոն դրամի չափով։ Կառավարության որոշմամբ սահմանված են նաև ծրագրով հատկացված գումարի դրական մնացորդի ծախսման ուղղությունները, որոնք օգտագործվելու են հողամասի ձեռքբերման, բնակարանի նորոգման ու կահույքի, այլ կենցաղային իրերի ձեռքբերման նպատակով։ Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է գործընկեր բանկերի կողմից։ Ծրագրի մաքսիմալ արժեքը կազմում է 55 միլիոն դրամ։ Ծրագրից օգտվելու համար շահառուներին կտրվի բնակարանի ձեռքբերման կամ կառուցման սերտիֆիկատ և հիպոթեքային վարկավորում։ Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվել ցանկացող ընտանիքների ներկայացուցիչները հանդիպման ընթացքում իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալին և մյուս բանախոսներին` ստանալով անհրաժեշտ պարզաբանումներ ծրագրի բաղադրիչների, նրանից օգտվելու մանրամասների վերաբերյալ։ «Ծրագրի մեկնարկը կտրվի 2024 թվականի հունիսի 15-ից։

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: