0
Սևան համայնքում շարունակվում են ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումները:
Հունիսի 2-ին «Նկուղ» ստեղծարար հարթակում տեղի է ունեցել ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված «Չվերականգնվող, թե Կայուն էներգիա» թեմայով բանավեճ-քննարկում, որին հաջորդել է թղթի վերամշակման վարպետաց դաս: Հունիսի 4-ին Լճաշեն բնակավայրի «Մանչուկ» մանկապարտեզում տեղի է ունեցել «Արևն ու կայուն էներգիան» խորագրով թեմատիկ զրույց-պարապմունք:
Արդեն չորս տարի Սևան համայնքը միանում է Կայուն էներգիայի շաբաթվան` ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո: Այս տարի ևս հայտարարվել է ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով նկարչական աշխատանքների մրցույթ, որին կարող են մասնակցել բնակիչները, խրախուսվում է երեխաների, երիտասարդների մասնակցությունը: Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել ոչ ավել, քան երկու աշխատանք: Մրցույթին մասնակցելու համար նկարչական աշխատանքները (jpg ձևաչափով) անհրաժեշտ է ուղարկել sevan.gegharkunik@mta.gov.am էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. հունիսի 10-ը՝ նշելով հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, համայնքը, բնակավայրը, կոնտակտային տվյալները: Ընտրված երեք լավագույն աշխատանքները կուղարկվեն Հայաստանի Համայնքների միություն: Այդ նպատակով ստեղծված ժյուրին կգնահատի աշխատանքները, մրցույթի հաղթողներին կընտրի մինչև հունիսի 25-ը: Ազգային մակարդակով առաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ, որոնք կտրամադրվեն ծրագրի կողմից Երևանում կազմակերպվելիք մրցանակաբաշխության արարողության ընթացքում: