» Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Սևանում իրականացվեցին տոնական միջոցառումներ:

 
 
 

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Սևանում իրականացվեցին տոնական միջոցառումներ:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 1-06-2024, 14:05, դիտել են` 35

0 Միջոցառումներն անցկացվեցին Ս. Զաքարյանի անվան մշակույթի կենտրոնի դիմացի հրապարակում: Ելույթ ունեցան Սևանի թիվ 1 «Բողբոջ», թիվ 2 «Զարթոնք»,  թիվ 3 «Հեքիաթ», թիվ 4 «Գալիք» մանկապարտեզների, Սևանի համայնքային մշակութային կենտրոնի «Սևան», «Չիպոլինո», «Համաս դանս ստուդիո», «Նռանե» պարային համույթների սաները: Երեխաներին ուրախացրեցին «Վանա թատրոն» խմբի մուլտհերոսները՝ «Ուրախ մուլտհերոսներ»  շոու-ծրագիրով, ցուցադրվեց նաև «Քաջ Նազարը» բեմականացում: Մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ նաև կինոդիտում: Ամեն տարի այս օրը և համայնքային իշխանությունների, և անհատների կողմից երեխաների համար կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ: Երեխաներին սպասում են նվերներն ու իրենց սիրած մուլտհերոսները: Տոնական օրվա հերոսներին նվիրված ու նրանց մասնակցությամբ իրականացվեցին խաղեր, նկարչություն և կավճանկարչություն: Օրվա ընթացքում երեխաներին հետաքրքիր և անսպասելի անակնկալներ են մատուցվել տարբեր կազմակերպությունների կողմից: Հունիսմեկյան միջոցառումները կշարունակվեն ողջ օրվա ընթացքում։  Երեխաների պաշտպանության միջազգային օր, նշվում է ամեն տարի հունիսի 1-ին, հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնն առաջին անգամ նշվել է 1950 թվականին։ Բացի այդ երեխաներին է նվիրված Երեխաների համաշխարհային օրը (նոյեմբերի 20), Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օրը (հունիսի 4) և Աֆրիկացի երեխաների պաշտպանության օրը (հունիսի 16)։ Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: