» ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

 
 
 

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 1-06-2024, 10:49, դիտել են` 39

0 Սիրելի երեխաներ Շնորհավորում եմ բոլորիդ հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Այսօր ձեր օրն է, և, ամռան առաջին օրը նշելով այս կարևոր ու պարտավորեցնող տոնը, միաժամանակ վերահաստատում ենք մեծահասակների հանձնառությունը յուրաքանչյուր երեխայի շահերի ու իրավունքների պաշտպանության  կարևորագույն գործում։ Առողջ ու ներդաշնակ հասարակություն ունենալու ցանկություն-պահանջը պայմանավորված է նաև երեխաների իրավունքների պաշտպանության նկատմամբ համապատասխան դրսևորմամբ,  մշակվող և իրականացվող ծրագրերով:  Պաշտպանելով երեխաների իրավունքները` մենք միաժամանակ պաշտպանում ենք ու ապահովագրում մեր լիարժեք ու առողջ ապագան: Մեծահասակների համար  պետք է գերակա լինի երեխայի լավագույն շահը, միևնույն պահին ուղենիշ՝ որոշումներ կայացնելիս,  ծրագրեր իրականացնելիս: Երեխաների իրավունքների պաշտպանության շուրջ պետք է միավորվեն բոլորի ջանքերը, և յուրաքանչյուրն իր տեղում, իր լիազորություների շրջանակներում պետք է անի հնարավորը` ստեղծելու  անհրաժեշտ ու բավարար պայմաններ, բարենպաստ միջավայր երեխաների մանկությունն առավել ներդաշնակ, ապահով, անվտանգ  դարձնելու համար:     Այսօր առավել կարևորվում են մեր երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը, երեխայակենտրոն ծրագրերի գերակայությունը: Ամիսներ առաջ Սևան համայնքը սիրով, ջերմությամբ, մեծ պատասխանատվությամբ ընդունել է արցախցի երեխաներին, որոնց համար Սևանը դարձել է բնակավայր ու տուն, որոնք այստեղ  հաճախում են դպրոց ու մանկապարտեզ, արտադպրոցական ուսումնական հաստատություններ: Արվում է հնարավորը, որպեսզի նրանք իրենց զգան հարազատ միջավայրում, չկորցնեն մանկության գույները: Այսօր հնչող բազմաթիվ ցանկություններից ու բարեմաղթանքներից գերական թերևս այն  է, որ յուրաքանչյուր երեխա ապրի ու մեծանա ընտանիքում,  դաստիարակվի ջերմ և փոխադարձ ըմբռնման մթնոլորտում, հնարավորություն ունենա իրացնելու  իր իրավունքները,  լինի սիրված ու գնահատված ընտանեկան միջավայրում, ստանա լիարժեք կրթություն, վայելի մանկության պարգևած անկրկնելի պահերը:    Սևան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում, մշակութային, սպորտային, արտադպրոցական կազմակերպություններում մեր երեխաներն իրացնում են իրենց հիմնարար իրավունքները, ստանում անհրաժետ գիտելիքներ, խնամք, հմտություններ և կարողություններ: Իմ փոքրիկ բարեկամներ Դուք  ջերմություն եք, լույս ու սեր ու միաժամանակ ունեք ջերմության, սիրո ուշադրության կարիք, խաղաղ ապահով ներդաշնակ մանկություն ունենալու իրավունք, որի պատասխանատուն մենք ենք`  մեծահասակներս: Իմ, համայնքի ղեկավարի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքի ավագանու անունից շնորհավորում եմ ձեզ Երեխաների   պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Ցանկանում եմ, որ միշտ  շրջապատված լինեք ձեր ծնողների ու հարազատների սիրով,  վայելեք առողջ, խաղաղ ու անհոգ մանկություն` ձեր ընտանիքներին պարգևելով անսպառ երջանկություն, ձեզանով իրենց կյանքն իմաստավորելու անսահման բերկրանք, մաղթում եմ անհոգ մանկություն, երջանիկ ընտանիք, ապահով հայրենիք, պայծառ ապագա:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: