» Լճաշենում բնակվող Արցախից բռնի տեղահանված ընտանիքը օգնության կարիք ունի:

 
 
 

Լճաշենում բնակվող Արցախից բռնի տեղահանված ընտանիքը օգնության կարիք ունի:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 18-05-2024, 13:49, դիտել են` 37

0 Արցախյան, 4-օրյա, 44-օրյա պատերազմների, իննամսյա շրջափակման տառապանքները կրած, իր հասակակիցների պես պատերազմների ու զրկանքների միջով անցած արցախցի 36-ամյա Հայասեր Պետրոսյանն իր ընտանիքի հետ այժմ ապրում է Լճաշեն գյուղում: 2023 թվականի մարտին դժբախտ պատահարի հետևանքով ստացել է ողնուղեղի ծանր վնասվածք։ Տեղաշարժվում է միայն սայլակի միջոցով։ Քանի որ Արցախում չի հասցրել ձեռք բերել հաշմանդամության կարգ, ներկա պահին զրկված է թոշակից։ Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում ստացել է բուժում, որը տվել է դրական արդյունքներ, սակայն լիարժեք վերականգնման համար անհրաժեշտ է ողնուղեղի վիրահատություն, որի արժեքը կազմում է 172 000 եվրո: Այս պահին Հայասեր Պետրոսյանի ընտանիքում ոչ ոք աշխատանք չունի, և այս գումարի ձեռքբերումը չափազանց հեռու է այս ընտանիքի հնարավորություններից: Հայասերը դիմում է Հայաստանի և Սփյուռքի իր բոլոր հայրենակիցներին և խնդրում աջակցել վիրահատության գումարի ձեռքբերմանը, օգնել ոտքի կանգնել ևս մեկ արցախցի ընտանիքի: Ստորև Հայասեր Պետրոսյանի անունով բացված հաշվեհամարներն են' 1510013856586572 AMD 1510003196416400 USD 1510018655845877 RUB 1510000136326386 EUR Կոնվերս բանկ քարտի համար' 5450570002421820 - Hayaser Petrosyan Հեռախոսներ` 097 191819, 093 509957

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: