0
HEKS-EPER շվեցարական կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող հումանիտար ու սոցիալական ուղղվածության ծրագրերի շրջանակներում և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ, համագործակցելով Սևանի համայնքապետարանի հետ, Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցն համալրվել է անհրաժեշ նոր գույքով՝ համակարգիչ, տպիչ, բարձրախոսներ, ուսուցչական և աշակերտական սեղան-աթոռներ, մոլբերդներ, տումբաներ: Դպրոցում երեխաները, որոնց թվում բազմաթիվ արցախցիներ կան, այսուհետ իրենց գոբելենի, նկարչության, զարդարվեստի և մյուս խմբակների պարապմունքները կանցկացնեն հարմարավետ պայմաններում: Մայիսի 17-ին արվեստի դպրոց այցելեցին HEKS-EPER շվեցարական կազմակերպության և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, ովքեր Սևանի համայնքապետարանի աշխատակիցների հետ շրջեցին դասասենյակներով, ծանոթացան դպրոցի առօրյային: HEKS-EPER շվեցարական կազմակերպությունն աջակցում է զարգացման համագործակցության ծրագրերին՝ պայքարելու աղքատության և անարդարության դեմ և պաշտպանում է արժանապատիվ կյանք բոլոր մարդկանց համար: Գեղարքունիքի մարզում և Տավուշում կազմակերպությունն իրականացնում է գյուղատնտեսական, տնտեսական ու սոցիալական, հումանիտար բնույթի մի շարք ծրագրեր: Գեղարքունիքի մարզում ծրագրեր են իրականացվում Վարդենիսում, Գավառում և Սևանում: HEKS/EPER-ը ձգտում է համակարգային փոփոխությունների իր զարգացման աշխատանքների միջոցով՝ Շվեյցարիայում և ամբողջ աշխարհում: Կազմակերպությունը մարդասիրական օգնություն է տրամադրում ամբողջ աշխարհում բնական վտանգների և զինված հակամարտությունների հետևանքով առաջացած աղետներից տուժածներին: