» Սևան քաղաքում մեկնարկել են սուբվենցիոն ճանապարհաշինական ծրագրերը:

 
 
 

Սևան քաղաքում մեկնարկել են սուբվենցիոն ճանապարհաշինական ծրագրերը:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 15-05-2024, 16:14, դիտել են` 36

0 Սևան համայնքում մեկնարկել է 2024 թվականի համար նախատեսված հերթական սուբվենցիոն ծրագիրը, որը ներառում է Սևան քաղաքի փողոցների և մայթերի հիմնանորոգման աշխատանքները: «Սևան համայնքի Սևան քաղաքի Խորհուրդների, Սունդուկյան, Մարզպետունի, Նալբանդյան, Մյասնիկյան, Նաիրյան փողոցների, Գագարին գյուղի Բաղրամյան և Կոմիտաս փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի 1-ին փուլի շինարարական աշխատանքները կատարվել են 2023 թվականին, 2-րդ փուլը ներառում է Մյասնիկյան, Նալբանդյան փողոցները, Նաիրյան փողոցի մայթերը: Մյասնիկյան փողոցը քաղաքի համար ունի կարևորագույն նշանակություն, և տարիներ շարունակ հիմնանորոգման խնդիրը օրակարգային էր ու հրատապ, որը տեղական իշխանության կողմից համայնքային ենթակառուցվածքների ուսումնասիրման և կարիքների գնահատման արդյունքում դարձավ հերթական սուբվենցիոն ծրագրի բաղադրիչներից մեկը: Հիմնանորոգումը ներառում է 8083քմ տարածք: Սուբվենցիոն ծրագրի այս ենթածրագրի՝ Մյասնիկյան փողոցի հիմնանորոգման պայմանագրային արժեքը 95մլն.446 դրամ է, որի 50 տոկոսը համաֆինանսավորվելու է համայնքային բյուջեի միջոցներով, 50 տոկոսը՝ ՀՀ կառավարության կողմից: Ենթածրագրով նախատեսված հաջորդ շինարարական օբյեկտը Նաիրյան փողոցի մայթերի հիմնանորոգումն է, որն ընդգրկում է 16892քմ: Պայմանագրային արժեքը 199.827.200 դրամ է, որի 50 տոկոսը ներդրվելու է համայնքի կողմից, 50 տոկոսը՝ պետական բյուջեից: Առաջիկայում կմեկնարկի նաև ենթածրագրով ներառված մյուս՝ Նալբանդյան փողոցը՝ 14602քմ: Նալբանդյան փողոցի հիմնանորոգումը ընդգրկում է Շինարարներ-Նալբանդյան փողոցներ խաչմերուկից մինչև Էներգետիկների փողոց և Աբովյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից մինչև Նալբանդյան փողոցի սկզբնամաս հատվածները: Փողոցի երկու հատվածների հիմնանորոգման աշխատանքների պայմանագրային արժեքն է  144.531.600 դրամ՝ համայնքային 50 տոկոս և կառավարության 50 տոկոս համաֆինանսավորմամբ: Նախատեսված են հողային, ճանապարհային, մայթի պատվածքի, ուղիների մասով աշխատանքներ, եզրաքարերի ապամոնտաժում, եզրաքարերի տեղադրում, վերատեղադրում, դիտահորի բարձրացում և իջեցում, ասֆալտբետոնե շերտի տեղադրում և այլ աշխատանքներ: Շինարարական աշխատանքների կապալառուն «Ճան Շին» ՍՊԸ-ն է: Հավելենք, որ այս սուբվենցիոն ծրագրի առաջին փուլում հիմնանորոգվել են Գագարին գյուղի Բաղրամյան և Կոմիտաս, Սևան քաղաքի Մարզպետունի, Խորհուրդների, Սունդուկյան փողոցները:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: