0
Մայիսի 14-ին տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու հերթական նիստը: Սևան բազմաբնակավայր համայնքում ավարտին են հասցվել ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները: Մեկնարկում են տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգանցմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը ՝ ինչպես Սևան քաղաքում, այնպես էլ համայնքի բնակավայրերում:
Օրակարգային առաջին հարցով ավագանին համաձայնություն տվեց 2025թ-ի համար սուբվենցիոն հայտերին: 2025թ-ի սուբվենցիոն հայտերով նախատեսվում է հիմնանորոգել Դդմաշենի մշակույթի տունը, ասֆալտապատել բնակավայրերի և Սևան քաղաքի մի շարք փողոցներ, վերակառուցել Գեղամավանի և Ծովագյուղի խմելու ջրի ցանցը, Զովաբերում, Լճաշենում, Ծաղկունքում և Վարսերում կառուցել ոռոգման համակարգեր, Գեղամավանում կառուցել նաև խորքային հոր: Հաջորդ հարցով ավագանին հաստատեց Սևան համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման 2024-2028թթ տեղական պլանը: Սևան համայնքում նախատեսվում է իրականացնել աղբի տեսակավորված հավաքման միջոցառումներ, ձեռք բերել համապատասխան գույք ու մեքենամեխանիզացիա, աջակցել վերամշակման ենթակա թափոնների մշակմանը: Հաջորդիվ Սևան համայնքի ավագանին հաստատեց Սևան համայնքի կողմից սեփականության իրավունքով ձեռքբերված և օտարված գույքի գույքագրման փաստաթղթերը, Սևանի թիվ 1 «Բողբոջ», Չկալովկայի մանկապարտեզների լիցենզավորման գործընթացի կազմակերպման նպատակով մանկապարտեզների շենքը ճանաչվեցին Սևան համայնքի համայնքային սեփականություն, համապատասխանաբար ուժը կորցրած ճանաչվեցին 2024 թվականի փետրվարի 8-ի Սևան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին Սևան համայնքի ավագանու N 8-Ա և N 6-Ա որոշումները: Նույն գույքերը որպես արդեն համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքեր անհատույց օգտագործման տրվեցին Չկալովկայի և Սևանի թիվ 1 «Բողբոջ» մանկապարտեզներին լիցենզավորման գործընթացներն ավարտին հասցնելու նպատակով: Սևան համայնքի ավագանին ուժը կորցրած ճանաչեց 2024-2026 թթ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին 2023թ-ի մարտի 17-ի որոշումը, փոխարենը հաստատեց Սևան համայնքի 2024-2026թ.թ. միջնաժամկետ ծախսերի նոր ծրագիրը՝ փոփոխված տարբերակով: Սևան համայնքի ավագանու հաջորդ նիստը կանցկացվի հունիսին: Նիստի վերջում քննարկվեցին քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված դիմումները: