0
Հարգելի հայրենակիցներ, Սևան համայնքի հարգարժան բնակիչներ, համաքաղաքացիներ, աշխատանքի նվիրյալներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա առթիվ, որը աշխատավորի և բարիք ստեղծող մարդու տոնն է, միաժամանակ լավագույն հնարավորություն է՝ բարձրաձայնելու աշխատանքի մարդու իրավունքների մասին, արժևորելու, արտահայտելու մեր վերաբերմունքն աշխատանքի և աշխատավորի հանդեպ: Բոլոր ժամանակներում բարիք ստեղծող մարդու նկատմամբ հարգանքը եղել է ընդգծված, աշխատանքի մարդն արժանացել է ակնածանքի ու գնահատանքի։ Այսօր ապրում ենք բարդ ու դժվարին ժամանակներ, վճռորոշ է յուրաքանչյուր պահը, մարտահրավերներն ամեն քայլափոխի են, որոնք պիտի հաղթահարվեն նաև նվիրյալ ու կառուցողական աշխատանքի շնորհիվ, որը ուժեղ և հզոր պետություն ունենալու երաշխիքներից է: Ես ցանկանում եմ, որ աշխատանքային կենսագրության առաջին քայլերն անող և արդեն մեծ փորձառություն ունեցող մարդիկ կարողանան արժանապատիվ վայելել իրենց աշխատանքի պտուղները ու իրենց աշխատանքով նպաստեն յուրաքանչյուրիս բարօրությանը և մեր համայնքի զարգացմանը։ Սևան համայնքի սիրելի բնակիչներ Այս տոնական օրն իմ, համայնքի ղեկավարի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների և համայնքի ավագանու անունից բոլորիդ հղում եմ մայիսմեկյան լավագույն բարեմաղթանքներ: Սևան համայնքում գործող բոլոր կազմակերպությունների, հիմնարկների, հաստատությունների և ընկերությունների աշխատակիցներին, նրանց ընտանիքներին մաղթում եմ աշխատանքով ամրագրված արժանապատիվ կյանք: Համայնքի գյուղատնտեսության ոլորտի աշխատողներին, հողի մշակներին մաղթում եմ իրենց ստեղծած բարիքների արդյունքը վայելելու հնարավորություն, որը նաև մեր համայնքի բարօրության նախապայմաններից է։ Շնորհակալություն եմ հայտնում իրենց աշխատանքային պարտականությունները և ծառայությունը լավագույնս ու մեծ պատասխանատվությամբ կատարող մարդկանց, որոնց նվիրումի և մեծագույն պատասխանատվության շնորհիվ ապահովվում է մեր համայնքի բնականոն կյանքը, շնորհակալություն եմ հայտնում կամավորներին, որոնց անշահախնդիր աշխատանքը ևս մեկ հիմնաքար է ավելացնում մեր համայնքի ու երկրի ամրացման գործում։ Սիրելի հայրենակիցներ, Մայիսմեկյան տոնի առթիվ ընդունեք բարեմաղթանք-շնորհավորանքներս, թող խաղաղությունը թևածի մեր երկրում և բոլորիդ օջախներում, թող աշխատանքը դառնա բոլորիս բարեկեցության աղբյուրը՝ ապահովելով մեր երկրի, համայնքի առաջընթացն ու կայուն զարգացումը։