» Քաղաքացու օրվա առթիվ հանդիպում-միջոցառումներ անցկացվեցին Սևան քաղաքում և Լճաշենում:

 
 
 

Քաղաքացու օրվա առթիվ հանդիպում-միջոցառումներ անցկացվեցին Սևան քաղաքում և Լճաշենում:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 28-04-2024, 14:23, դիտել են` 42

0 Սևան համայնքի Լճաշեն բնակավայրում ապրիլի 27-ին Լճաշենի Րաֆֆի Հովհաննիսյանի անվան մշակույթի տանը տեղի ունեցավ հանդիպում բնակավայրի պատանիների և երիտասարդների հետ: Ներկա էր նաև Լճաշեն բնակավայրի վարչական ղեկավար Վահան Մարգարյանը, համայնքապետարանի աշխատակազմից՝ Դավիթ Հովհաննիսյանը: Բանախոսը Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանն էր, ով ներկայացրեց իր աշխատանքային կենսագրությունը և այն հաջողությունները, որ ունեցել է այս տարիների ընթացքում: Մարիամ Համբարձումյանը աշխատել է սոցիական ոլորտում, այնուհետև՝ ուսուցիչ, ներկայումս Գավառի ավագանու անդամ է, ինչպես նաև արդեն երկար ժամանակ է, ինչ Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրենն է: Կարևորելով  երիտասարդության դերը հայրենիքի ապագան կերտելու գործում,  սերն ու ձգտումը գրքի և գիրք կարդալու  հանդեպ, բանախոսը ներկայացրեց, որ մարզային գրադարանում նաև մարզի ու հանրապետության գրադարաններում թվայնացվում են գրադարաններում առկա գրականությունը և այն աստիճանաբար ընթերցողին հասանելի կլինի թվային տարբերակով: Օրվա խորհուրդը կարևորելով, Մարիամ Համբարձումյանը, որպես ոսկե կանոն, երիտասարդներին կոչ արեց սիրել Հայրենիքը, իրենց համայնքը, քանի որ հայրենիքը սկսվում իրենց փոքրիկ բնակավայրից, որտեղ նրանք ապրում են: Ներկաները հնարավորություն ունեցան նաև հարցեր ուղղել բանախոսին, ստանալ պատասխաններ:  Քաղաքացու օրվան նվիրված հանդիպումը Լճաշենում եզրափակվեց  համերգային ծրագրով և նկարչական աշխատանքների ցուցահանդեսով: Ելույթ ունեցան Լճաշենի պարային խմբի սաները, հայրենասիրական երգերով հանդես եկան երիտասարդ կատարողներ: Ներկաները մասնակցեցին նաև Լճաշենի արվեստի դպրոցի նկարչական և գոբելենի խմբակների սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսին: Սևան քաղաքի Բիզնես կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում  պատանիների և երիտասարդների հետ: Բանախոսը երաժշտագետ, երաժշտաքննադատ, Արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր, ԽՍՀՄ կոմպոզիտորների միության, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Իրինա Զոլոտովան էր: Երաժշտագետը, որ դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայում, ունի սաներ նաև Սևանից, որոնց մասին մեծ խանդավառությամբ խոսեց: Երիտասարդները ուշադրությամբ լսեցին Իրինա Զոլոտովային: «Հայրենիքը շենացնելու ամենակարևոր նախապայմանը միմիայն աշխատելն է: Միայն գործով ապացուցել, որ սիրում ես քո հայրենիքը»-համնդիպմանը նշեց Իրինա Զոլոտովան: Հայաստանը համարում է իր երկրորդ հայրենիքը: 1974թ-ից ապրում է Հայաստանում: Ամուսինը հայ է եղել: Իր նախապապը Այվազովսկին է եղել: Մեծացել է Կերչում: Կարևորելով  երիտասարդության դերը հայրենիքի ապագան կերտելու գործում, մի կարևոր հանգամանք ևս նշեց Իրինա Զոլոտովան. Այն է, -«բավական է միմյանց նախանձենք, եկեք բարությամբ լցնենք մեր շրջապատը, երկիրը, մեկս մյուսի մասին հոգանք և օգնենք: Ու միշտ հիշենք, որ այս աշխարհում յուրաքանչյուրս վճարում ենք ամեն արածի համար և դա կարևոր չէ, որ միայն փողը լինի»,-երիտասարդների հետ հանդիպմանն իր մտքերով կիսվեց բանախոսը: Հանդիպումը ընդմիջվեց նաև Սևանի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի դուդուկի դասարնի աշակերտների կատարմամբ: Ներկաները հնարավորություն ունեցան նաև հարցեր ուղղել բանախոսին, ստանալ պատասխաններ: Հնարավորություն տրվեց նաև Իրինա Զոլոտովային հարցեր ուղղել երիտասարդներին, ինչպես նաև երիտասարդներին փոխանցել ոսկե կանոնը՝ սիրել հայրենիքը և արարել հայրենիքի համար: Օրվա առթիվ Սևան քաղաքի Ս. Զաքարյանի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ Քաղաքացու օրվան նվիրված  միջոցառում: Միջոցառման մեկնարկը տրվեց դհոլահարների ելույթով, որին հաջորդեցին Սևանի մշակութային կենտրոնի պարային խմբերի կատարումները: Մշակույթի կենտրոնում ցուցադրված էին նաև նկարչական խմբերի սաների աշխատանքները: «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված է «Քաղաքացու օրը», որը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը։ ՀՀ բոլոր մարզերի 73 համայնքներում ու բնակավայրերում, ինչպես նաև՝ Երևանի 12 վարչական շրջաններում կազմակերպվեցին «Հայրենիքը պետությունն է: «Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով բանախոսությունների շարք, անմիջապես որոնց հաջորդեցին մշակութային միջոցառումներ։ Տոնի կրթական բաղադրիչով տոնին ընդառաջ հանրակրթական դպրոցների սովորողները պատրաստել են  «Հայրենիքը պետությունն է» խորագրով ուսումնական նախագծեր, որի շրջանակում սովորողները նկարի, կոլաժի, ձեռքի աշխատանքի ձևաչափով պատկերավոր ներկայացրել են  յուրահատուկ և հետաքրքիր տեղեկատվություն իրենց բնակավայրի, իրենց համայնքի մասին: Բանախոսություններն այս տարի զուգակցվել են հանրակրթական բոլոր դպրոցներում ուսումնական նախագծերի պատրաստմամբ, ինչպես նաև՝ սթրիտ- արտ ձևաչափով 4 մշակութային հանրային միջոցառումների կազմակերպմամբ, որոնք այս տարի ընդգրկեցին քաղաքամայր Երևանը, Գյումրին, Վանաձորը և 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառը։

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: