0
Սևանում ոգեկոչեցին Մեծ եղեռնի սրբադասված զոհերի հիշատակը։ Սևանում իրականացվեց համայնքային երթ դեպի Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշախաչքար: Այս տարի ապրիլի 24-ին համայն հայությունը և առաջադեմ մարդկությունը նշում են Մեծ Եղեռնի 109-րդ տարելիցը: Համայնքային իշխանության ներկայացուցիչները՝ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի գլխավորությամբ, Սևան համայնքի ավագանու անդամները, վարչական ղեկավարները, Սևան քաղաքի և բնակավայրերի բնակիչները, կրթամշակութային օջախների սաները, հիմնարկ-ձեռնարկությունների ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը: Հոգևոր դասի կողմից կատարվել է Մեծ եղեռնի Սուրբ Նահատակների բարեխոսական կարգ: Հայ ժողովրդի համար պատմական այս օրը Ցեղասպանության 1.5 միլիոն հայ անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու օր է։