» Կայացավ 2-րդ համերգ-հանգանակությունը Սևանի գյուղերում երաշժտական խմբակներ ստեղծելու համար:

 
 
 

Կայացավ 2-րդ համերգ-հանգանակությունը Սևանի գյուղերում երաշժտական խմբակներ ստեղծելու համար:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 23-04-2024, 13:37, դիտել են` 47

0 Գագարին, Գեղամավան, Դդմաշեն, Ծաղկունք, Վարսեր, Զովաբեր գյուղական բնակավայրում տարիներ ի վեր չեն եղել երաժշտական դպրոցներ կամ խմբակներ: Ծաղկունքի դպրոցում ունկնդրում են «Երևան» լարային քառյակի համերգը: Սա արդեն երկրորդ համերգ-հանգանակությունն է, որ իրականացվում է «ԴԱՐ տարածքային զարգացման և մրցունակության հիմնադրամի» «Գագարին նախագծի» երաժշտական ծրագրի շրջանակում: Առաջինն անցկացրել են նախորդ ամիս Ծաղկունքի միջնակարգ դպրոցի դահլիճում: Ելույթով հանդես են եկել  «Գագարին» նախագծի Երաժշտական ծրագրի և «Սեբաստացի կրթահամալիրի» ուսուցիչները: Այս անգամ Բեմում «Երևան» լարային քառյակն է: Երգացանկում և՛ դասական ստեղծագործություններ են, և՛ ժամանակակից հայրենական և համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտորների ստեղծագործություններ: Համերգ հանգանակություններից հավաքագրված գումարը Գագարին նախագծում օգտագործվելու է երաժշտական ծրագրի մասով նպատակներին հասնելու համար: Երաժշտական ծրագրի հիմնական նպատակն է 6 գյուղերում ապահովել երեխաների երաժշտական կրթությունը,  ձևավորել երաժշտական ճաշակ, ստեղծել կամերային նվագախումբ, իսկ Ֆոնդահայթայթման միջոցով՝ ապահովել ծրագրի շարունակականությունը: «Երևան» լարային քառյակի մասնակիցները ոչ միայն կատարողներ են, այլ նաև ստեղծագործում են: Քառյակն ակտիվորեն մասնակցում է տարբեր միջոցառումների: Հատկապես բարեգործական ուղղվածությունը կարևորվում է երաժիշտների կողմից: Այս մեկն էլ հերթականն է, ինչը դարձյալ կրում է բարեգործական բնույթ: «Գագարին նախագիծը» կայուն զարգացող և նորարար կենսակերպով ինքնաբավ համայնք ստեղծելու ծրագիր է, որն իրականացնում է «ԴԱՐ» հիմնադրամը Սևան համայնքի Գագարին, Գեղամավան, Դդմաշեն, Ծաղկունք, Վարսեր, Զովաբեր բնակավայրերում, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի օժանդակույամբ: Այս երաժշտական ծրագիրն էլ «Գագարին» նախագիծի մի բաղադրիչն է:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: