» Տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու հերթական նիստը:

 
 
 

Տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու հերթական նիստը:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 16-04-2024, 18:11, դիտել են` 59

0 Սևան համայնքի ավագանու նիստի օրակարգային հարցերը դարձյալ շատ էին: Ավագանին հաստատեց  Սևան համայնքի 2024թ-ի բյուջեի առաջին եռամսյակի կատարման հաշվետվությունը: Սևան համայնքի 2024թ.-ի առաջին եռամսյակի բյուջեի եկամուտների /վարչական և ֆոնդային բյուջեները միասին/ պլանը կատարվել է 99,5%-ով: 2024թ. հունվարի 1-ի դրությամբ  վարչական բյուջեի գծով կուտակվել են միայն ընթացիկ պարտքերը, որոնք մարվել են 1-ին եռամսյակի ընթացքում: 2024թ.-ի  1-ին եռամսյակի ընթացքում մարվել է 338,1 մլն. դրամ պարտք, այդ թվում՝  127,9 մլն․ դրամ սուբվենցիայի հաշվին: 2024թ.-ի  ապրիլի  1-ի դրությամբ համայնքի ֆոնդային բյուջեի ընդհանուր պարտքը կազմում է 318,3 մլն. դրամ: Սևան համայնքի ավագանին փոփոխություն կատարեց 2024թ- փետրվարի 8-ի «Սևան համայնքի 2024 թվականի  բյուջեն հաստատելու մասին» N 4-ն որոշման մեջ՝ բյուջեի եկամտային մասն ավելացնելով հողի հարկի, գույքահարկի և մեծ մասը աղբահանության վճարների մասով: Ավագանին հաստատեց նաև Սևան համայնքի գլխավոր հատակագիծը՝ այն է Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք-1 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը՝ ըստ բնակավայրերի  գոտևորումների: Համայնքի ավագանին փոփոխություն կատարեց Սևան համայնքի ավագանու՝ 2024 թվականի փետրվարի 8-ի՝ «Սևան համայնքի 2024 թվականի  բյուջեն հաստատելու մասին» N 3-ն որոշման մեջ: Սևան համայնքի ավագանին նախնական հմաձայնություն տվեց «ՆԱՎԻԳ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից Սևան համայնքի Զովաբեր բնակավայրի վարչական տարածքում արեվային 5մ/վտ հզորությամբ կայանի կառուցմանը և «ԳԼՈԲԱԼ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ի կողմից Սևան քաղաքում երկհարկանի դիահերձարանի կառուցման նախագծով նախատեսված շինաշխատանքներին: Սևան համայնքում 2024-ին իրականացվելիք շինարարական աշխատանքների իրականացմանը ավագանին տվեց իր նախնական համաձայնությունը: Ավագանին հաստատեց Սևան համայնքի կողմից սեփականության իրավունքով ձեռքբերված եվ օտարված գույքի գույքագրման փաստաթղթերը: «Սևան համայնքի Նալբանդյան փողոցի խափանված կոյուղատարի նորոգման հարցը, ինչը մեծ ծախսերի հետ է կապված, գտնվում է համայնքապետարանի ուշադրության կենտրոնում: Համայնքապետարարանը կոյուղատարի նորոգման, կամ նորով փոխարինման հարցով համապատասխան գրություններով դիմել է Գեղարքունիքի մարզպետարան»: Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն անդրադարձավ Սևան քաղաքի գլխավոր կոյուղատարի հետ կապված խնրին: Սևան համայնքի ավագանու 5-րդ նստաշրջանի 4-րդ նիստը տեղի կունենա մայիսին, որի մասին նախօրոք կտեղեկացվի: Ավագանին քննարկեց նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից, ինչպես նաև համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ներից  ստացված դիմումները:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: