0
Այս տարի էլ Սևան քաղաքում փողոցների բարեկարգումը մեկնարկել է մեկտասնյակից ավել փողոցների նորոգման և փոսալցման աշխատանքներով։ Գործընթացում ընդգրկված փողոցներում իրականացվող աշխատանքները ներառում են 2400քմ նորոգում և 5000գծմ ճաքալցում: «Սևան համայնքի ճանապարհների ասֆալտբետոնե ծածկույթի փոսային նորոգում» ծրագրի պայմանագրային արժեքը 16.710.960 դրամ է, որն հատկացվելու է համայնքային բյուջեից։ Աշխատանքներն իրականացվում են «ՃԱՆ-ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից։ Նորոգման աշխատանքները ներառելու են վնասված ծածկույթի քանդում, փողոցների ճաքերի բիտումապատում, 25 դիտահորի կափարիչների բարձրացում, փոսային նորոգում, անձրևաընդունիչների մաքրում և այլն։ Պայմանավորված անհրաժեշտությամբ՝ ընթացքում կվերանայվեն նորոգման ենթակա տարածքները: Տեղեկացնենք, որ, կարևորելով ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգված և բարեկարգ տեսքը, այս տարի էլ Սևան համայնքում նախատեսված են և իրականացվելու են ճանապարհաշինական սուբվենցիոն ծրագրեր և Սևան քաղաքում, և համայնքի բնակավայրերում: