0
Սևանի բժշկական կենտրոնիում արդեն առկա է վիդեոֆիբրասկոպ, որն հնարավորություն է տալիս ճշգրիտ որոշել քթըմպանային նշիկների` ադենոիդների չափերը և ունենալ ճշգրիտ ախտորոշում վիրահատության համար։ Վիդեոֆիբրոսկոպի օգնությամբ հնարավոր է ախտորոշել նաև ձայնալարերի տարատեսակ խնդիրները։ Սևանի բժշկական կենտրոնում անվճար հիմունքներով իրականացվում են 3-18 տարեկանների ռինոպլաստիկա՝ քթի միջնապատի ուղղում, խեցիների վիրահատություն, քթի հարակից խոռոչների, նշիկների քրոնիկ բորբոքումների հետ կապված վիրահատություններ: Առավել հաճախ հանդիպում են ձայնալարերի շրջանում պոլիպներ, կիստաներ, պապիլոմաներ, որոնք առաջացնում են ձայնի փոփոխություն, երբեմն դժվարացած շնչառություն։ Վիրահատությունը կատարվում է առանց արտաքին կտրվածքների, էնդոսկոպիկ եղանակով` ընդհանուր անզգայացմամբ՝ շնորհիվ ներդրված ֆիբրասկոպի ճշգրիտ ախտորոշման: Սևանի բժշկական կենտրոնի մասնագետների շարքերը համալրել է քիթ-կոկոր-ականջաբան Դավիթ Գևորգյանը, ով Արտակ Մելոյանի հետ համատեղ իրենց հարուստ կենսափորձը և մասնագիտական հմտությունները ծառայացնում են Սևան համայնքի ազգաբնակչությանը։ Վերջին տարիների ընթացքում բժշկական կենտրոնում ներդրվել են այնպիսի նոր ծառայություններ, ինչպիսիք են՝ լապորասկոպիկ և անոթային վիրաբուժություն, ռևմատոլոգիա, ԷԷԳ/էլեկտրոէնցեֆալոգրաֆիա/, էխոսրտագրություն, Հոլտեր հետազոտություն, գաստրոէնդոսկոպիա, սպիրոգրաֆիկ հետազոտություն, դիմածնոտային վիրաբուժություն, պլաստիկ վիրաբուժություն, վահանաձև գեղձի սոնոէլաստոգրաֆիա, համակարգչային շերտագրում(KT), դուպլեքս հետազոտություն, ռենտգեն հետազոտության համալիր համակարգ և այլն. ձեռք է բերվել ժամանակակից: Շնորհիվ բժշկական կենտրոնում մասնագիտական բարձր որակավորում ունեցող և առաջատար մասնագետների համալրման, ժամանակակից սարքավորումների և տեխնոլոգիաների հագեցման, աշխատանքային պայմանների բարելավման և նոր ծառայությունների ներդրման այսօր բժշկական կենտրոնը առաջատարներից մեկն է տարածաշրջանում: