0
Փետրվարի 8-ին մեկնարկեց Սևան համայնքի ավագանու 5-րդ նստաշրջանը. Սևան համայնքի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին՝ փետրվարյան նիստին ներկայացված օրակարգային հարցերի հաստատումից առաջ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն անդրադարձավ 2023 թվականին համայնքում իրականացված աշխատանքներին, գրանցված հաջողություններին՝ նշելով, որ տարին չնայած բարդ էր ու դժվարին, սակայն արվել է հնարավորը, որպեսզի ունենանք տեսանելի արդյունք: «Իրականացված աշխատանքների շնորհիվ ակնառու են գրանցված ցուցանիշները, որի համար շնորհակալություն եմ հայտնում համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին, համայնքի բնակիչներին, այն կազմակերպություններին և անհատներին, որոնք կանգնած են եղել համայնքի կողքին և իրենց գործունեությամբ աջակցել են համայնքապահպան ծրագրերի կյանքի կոչմանը»,- նշեց համայնքի ղեկավար Մուրադյանը: Համայնքի ավագանին ի գիտություն ընդունեց ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ 5-ԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ` 2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ: Դեռևս 2023թվականին համայնքի ավագանին հաստատել էր Սևան համայնքի 2024թվականի բյուջեի նախագիծը: Այս նիստում հաստատվեց ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ: Մեկ այլ որոշմամբ համայնքի ավագանին հաստատեց ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆԸ /ՏԱՊ/: ՆՈՒՀ-երի լիցենզավորման գործընթացն ավարտին հասցնելու նպատակով համայնքի ավագանին որոշեց՝ ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼ «ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 1 «ԲՈՂԲՈՋ»» ԵՎ «ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ Ս. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 2 «ԶԱՐԹՈՆՔ» ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՉԿԱԼՈՎԿԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-ՆԵՐԻՆ: Համապատասխան որոշումներով հաստատվեցին ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ՝ 2024ԹՎԱԿԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԻ, ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԽՈՏՀԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ, ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐՆ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024ԹՎԱԿԱՆԻ` ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԲՆԱԿԵԼԻ ՈՒ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ (ԱՄԵՆԱՄՅԱ) ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ հարցերը: Համապատասխան որոշումներ կայացվեցին նաև ավագանու քննարկմանը ներկայացված մյուս հարցերի վերաբերյալ, որոնք վերաբերում էին ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԱԳԱՐԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ «ՀԵԾ II, ՓՈՒԼ 3» ԾՐԱԳՐՈՎ ԹԻՎ CIP II-P3-AWSC ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ, ԿԱՌՈՒՑՎՈՂ ԿՈՅՈՒՂՈՒ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՀԱՄԱՐ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆԸ, ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՄՅՈՆՈՎԿԱ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ, «ՀԵԾ II, ՓՈՒԼ 3» ԾՐԱԳՐՈՎ ԹԻՎ CIP II-P3-AWSC ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ, ՕԿՋ-Ի ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՀԱՄԱՐ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆԸ, ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՄՅՈՆՈՎԿԱ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ, «ՀԵԾ II, ՓՈՒԼ 3» ԾՐԱԳՐՈՎ ԹԻՎ CIP II-P3-AWSC ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ, ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԿԱՊՏԱԺԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՀԱՄԱՐ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂԱՄԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆԵԼՈՒՆ: Ավագանու նիստն ամփոփվեց դիմումների քննարկմամբ, որոնց մի մասը ստացավ սպառիչ պատասխան, մյուս մասը խմբակցությունների կողմից լրացուցիչ քննարկումից հետո կներկայացվի համայնքի ավագանու հաջորդ նիստին, որը տեղի կունենա մարտի 12-ին: