» «Լիրա Ավագումյան» բարեգործական հիմնադրամը օգնություն բաժանեց Սևանում ապաստանած արցախցիներին

 
 
 

«Լիրա Ավագումյան» բարեգործական հիմնադրամը օգնություն բաժանեց Սևանում ապաստանած արցախցիներին

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 20-12-2023, 15:27, դիտել են` 55

0 Դեկտեմբերի 20-ին հերթական հումանիտար աջակցությունը Սևան համայնքում բնակվող արցախցի մեր հայրենակիցներին է տրամադրվել «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպության միջոցով Լիրա Ավագումյանի անվան բարեգործական հիմնադրամի կողմից: Արկղերով առաջին անհրաժեշտության սնունդը  բաժանվեց Սևան համայնքում բնակվող արցախցի բոլոր ընտանիքներին: Լիրա Ավագումյանի անվան բարեգործական հիմնադրամը վերջին ամիսներին աջակցում է Արցախից բռնի տեղահանվածներին: Աջակցություններ են տրամադրվել նաև Գեղարքունիքի մարզի մյուս համայնքներում: Սեպտեմբերի 25-ից Սևանի համայնքապետարանում գործում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք տեղափոխված ընտանիքներին ընդունելու, հաշվառելու, ներուժը գույքագրելու, կեցության, սննդի, հագուստի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների ապահովման և այլ խնդիրներին լուծումներ տալու նպատակով ստեղծված աշխատանքային հանձնախումբը: Հանձնախմբի աշխատանքները ընթացքի մեջ է, որը կարիքների գույքագրմանը զուգահեռ իրականացնում է համագործակցված աշխատանք պետական կառույցների, տեղական և միջազգային կազմակերպությունների հետ: Սևանի համայնքապետարանը համագործակցում է նաև այլ կազմակերպությունների և հիմնադրամների հետ, որի արդյունքում Սևանում բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները  շարունակում են ստանալ անհրաժեշտ հումանիտար աջակցություն:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: