0
Դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու տարեվերջյան նիստը: Օրակարգային առաջին հարցով ավագանին փոփոխություն կատարեց 2022թ-ի դեկտեմբերի 14-ի N112-Ն որոշման մեջ, որպեսզի կարաղանան տարին փակել առանց պարտքերի, կատարվեցին ծախսային հոդվածների փոփոխություններ՝ տնտեսած գումարները նպատակային բաշխելու համար: Հաջորդիվ ավագանին հաստատեց Սևան համայնքի ղեկավարի պաշտոնային դրույթաչափը, աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը, ինչպես նաև Սևան համայնքի ենթակայության ՀՈԱԿ-ների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ թողնելով դրանք նույնը: Սևան համայնքի ավագանին հաստատեց Սևան համայնքի 2024թ-ի բյուջեի նախագիծը: Քրտնաջան ու նվիրված աշխատանքի շնորհիվ Սևան համայնքը սեփական եկամուտների հավաքագրումը 2023թ-ին գերակատարել է: Ինչպես նշեց համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, 2017թ-ից ի վեր սեփական եկամուտների գծով Սևան համայնքը միշտ աճ է արձանագրել և այսօր էլ մեծ առաջընթաց ունենք և այս ամենը հնարավոր է դարձել տնտեսող քաղաքականության շնորհիվ: Բյուջեն թափանցիկ է ու բաց, յուրաքանչյուր լումա ծախսվել և ծախսվելու է նպատակային ի շահ համայնքի, ի շահ Սևան խոշորացված համայնքի բնակիչների,-նշեց համայնքի ղեկավարը: 2024թ-ին Սևան համայնքըի նախնական վարչական բյուջեն կկազմի 1 859 714 000 դրամ, ֆոնդային բյուջեն՝ 1 720 000 000 դրամ: Ավագանու հավանությանն արժանացավ նաև Սևան համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման: Հաստատվեց նաև Սևան համայնքի կողմից սեփականության իրավունքով ձեռքբերված գույքի գույքագրման փաստաթղթերը: 2023թի 3-րդ եռամսյակում Սևան համայնքում իրականացվել է իրավական և մասնագիտական հսկողություն, որի արդյունքներն ավագանին ևս ընդունեց ի գիտություն: Սևան համայնքի ղեկավարը ավագանու ուշադրությանը հրավիրեց Սևան համայնքում նոր գերեզմանոց ունենալու և Սևանում 2 փողոցների ծանարաբեռնավծությունը թեթևացնելուն: Սևան համայնքի ավագանու եկող տարվա՝ 5-րդ նստաշրջանի առաջին նիստը կանցկացվի 2024թ-ի փետրվարին, որի համար նախապես կհայտարարվի: Սևան համայնքի ավագանին քննարկեց նաև քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված մի շարք դիմումներ: Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը բոլորին հաջողություն մաղթեց և շնորհավորեց գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Սևանի ամանորյա տոնածառը կտեղադրվի համայնքապետարանի առջև, որի լույսերը կվառվեն շուտով: