0
Սևանի համայնքային մշակութային կենտրոնի «Նկուղ» հարթակում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ կտորե, պլաստիկե, թղթե թափոնների վերամշակման տեխնիկաները յուրացրած WasteUP ծրագրի մասնակիրցների ամփոփիչ աշխատանքների ցուցադրությունը: Ծրագրի 10 մասնակիցները պոլիէթիլենային տոպրակը, թուղթը կամ կտորը վերամշակել և իրենց եռանդի, հետաքրքասիրության և վառ երևակայության շնորհիվ ստացել են արժեքավոր իրեր: Դասընթացների ընթացքում հավաքել են պլաստմասե/թղթե/ապակյա տարաներ և այլ իրեր, որոնք օգտագործվում են առօրյայում, և պրոֆեսիոնալ դիզայներների օգնությամբ սովորել թափոնները բազմակի օգտագործման իրերի (ինչպիսիք են՝ զարդեր, բազմակի օգտագործման պայուսակներ, աքսեսուարներ և այլն) վերածելու տարբեր տեխնոլոգիաներ։ Նմանատիպ ծրագիր իրականացվել էր անցյալ տարի Սևանում: Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի DVV International in Armenia DVV International in Armenia կողմից` Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության միջոցներով և Կրթապնակ/ EduPalette Կրթապնակ/ EduPalette Մեծահասակների Կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում։ Ծրագրի նպատակն է բարձրացնել Սևանում շրջակա միջավայրի աղտոտվածության վերաբերյալ իրազեկվածությունը՝ թափոնների վերամշակման և վերաօգտագործման հմտությունների զարգացման դասընթացների միջոցով: