0
Սևան համայնքի բնակավայրերի ներկայանալի տեսքն ապահովելու համար առաջնահերթ է բարեկարգ, ասֆալտապատ ճանապարհների և փողոցների առկայությունը: Վերջին տարիներին միմյանց են հաջորդում այն սուբվենցիոն ծրագրերը, որոնք ներառում են ճանապարհների ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներ: Հերթական ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են Սևանի համայնքի Դդմաշեն գյուղում, «Սևան համայնքի Գագարին, Զովաբեր, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն, Ծովագյուղ, Ծաղկունք, Դդմաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի 1-ին փուլի «Սևան համայնքի Ծովագյուղ, Ծաղկունք, Դդմաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգում» ենթածրագրով: Հիմնովին կասֆալտապատվի Դդմաշենի 3-րդ փողոցն ամբողջությամբ և 4-րդ փողոցի մի հատվածը: Այս փողոցները մեծ նշանակություն ունեն դդմաշենցիների համար: Այն տանում է դեպի ս. Թադևոս եկեղեցի և գերեզմաններ, բացի այդ Դդմաշեն կարելի է մուտք գործել նաև այս ճանապարհով, որը նախկինում համարվել է Դդմաշենի գլխավոր փողոցը: Նախկինում անբարեկարգ ու դժվարանցանելի փողոցները դդմաշենցիների համար կդառնան բարեկարգ ու անցանելի: Համաձայն ծրագրի տեխնիկական բնութագրի` նախատեսված է իրականացնել ասֆալտբետոնե ծածկույթի 5968քմ-ի տեղադրում: Հիմնանորոգումը ներառում է հողային, ճանապարհային պատվածքի, ուղիների մասով և ճանապարհների եզրերի ջրահեռացման համակարգերի կառուցման, աշխատանքներ, տեղադրվում են վաքեր։ Ամբողջովին կվերականգնվի Դդմաշենի վերոնշյալ փողոցների երթևեկելի հատվածը: Աշխատանքներն իրականացվում է «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ի կողմից: Ծրագրային պայմանագրային արժեքը 131 300 000 դրամ է, որի 50 տոկոսը պետության ներդրումն է, իսկ մյուս 50 տոկոսը՝ Սևան համայնքի: «Սևան համայնքի բնակավայրերի փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են նաև Գոմաձոր թաղամասի դեպի գերեզմաններ տանող ճանապարհի հիմնովին ասֆալտապատման հողային աշխատանքները: Ծրագրային պայմանագրային արժեքը 88 000 000 դրամ է, որի 50 տոկոսը պետության ներդրումն է, իսկ մյուս 50 տոկոսը՝ Սևան համայնքի: Աշխատանքներն իրականացվում է «ՃանՇին» ՍՊԸ-ի կողմից: