0
Գևորգ Մարզպետունի փողոցը կարևոր նշանակություն ունի ցամաքաբերդցիների համար: Այն միանում է կենտրոնական Ազատության փողոցին, միաժամանակ այս ճանապարհը տանում է դեպի Ցամաքաբերդի սուրբ Գևորգ եկեղեցի և դեպի Ցամաքաբերդի գերեզմաններ: Հիմնանորոգումն ընդգրկել է Գևորգ Մարզպետունի փողոցի հողային, ճանապարհային պատվածքի, ուղիների մասով աշխատանքներ, եզրաքարերի ապամոնտաժում, վերատեղադրում, դիտահորերի բարձրացում, իջեցում, ասֆալտբետոնե շերտի տեղադրում, ինչպես նաև ճանապարհի եզրով ջրահեռացման համակարգերի տեղադրում: Ծրագրի արժեքը շուրջ 55 միլիոն դրամ է, որից 50 տոկոսը պետության ներդրումն է, իսկ մյուս 50 տոկոսը՝ համայնքային ներդրում: Կապալառուն «Ճան Շին» ՍՊԸ-ն է: Ծրագիրն արդեն ավրատվել է: Հերթական ճանապարհաշինական աշխատանքները շարունակվում են Դդմաշեն բնակավայրում: