» Ասֆալտապատվում են Ծաղկունք գյուղի տասնամյակներով ասֆալտ չունեցող փողոցները:

 
 
 

Ասֆալտապատվում են Ծաղկունք գյուղի տասնամյակներով ասֆալտ չունեցող փողոցները:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 6-10-2023, 14:41, դիտել են` 74

0 Ասֆալտապատվում է Ծաղկունք գյուղի տասնամյակներով ասֆալտ չունեցող փողոցները՝ 2-րդ փողոցն ամբողջությամբ՝ 616 մ երկարությամբ և 4 մետր լայնությամբ,  2-րդ փողոցի առաջին նրբանցքը՝ 100 մ երկարությամբ և 4 մետր լայնությամբ, 3-րդ փողոցը՝ 204 մ երկարությամբ 5,40 մ լայնությամբ, միակողմանի ջրահեռացման համակարգերով, 7-րդ փողոցը՝ 250 մ երկարությամբ և 6,40 մ լայնությամբ, երկկողմանի ջրահեռացման համակարգերով: Ընդհանուր՝ իրականացվում է ասֆալտբետոնե ծածկույթի 8070 քմ-ի հիմնանորոգում: Գրունտով կհարթեցվեն նաև մայթերը: Հիմնանորոգումը ներառում է հողային, ճանապարհային պատվածքի, ուղիների մասով և ճանապարհների եզրերի ջրահեռացման համակարգերի կառուցման, աշխատանքներ, տեղադրվում են վաքեր։ Ամբողջովին կվերականգնվի Ծաղկունքի վերոնշյալ փողոցների երթևեկելի հատվածը, իրականացվում են նաև դիտահորերի բարձրացման կամ  իջեցման աշխատանքներ: Նշված ճանապարհի հիմնանորոգումը կարևոր նշանակություն ունի ոչ միայն տեղացիների համար, ովքեր միշտ նշել են Ծաղկունքի փողոցների ասֆալտապատման անհրաժեշտությունը, այլ նաև տարածաշրջանի զբոսաշրջության զարգացման առումով։ Աշխատանքներն իրականացվում  է «Ծովագյուղի ՃՇՇ»  ընկերության կողմից: Ծրագրային պայմանագրային արժեքը շուրջ 150 միլիոն դրամ է, որի 50 տոկոսը պետության ներդրումն է, իսկ մյուս  50 տոկոսը Սևան խոշորացված համայնքի: Ծաղկունք բնակավայրին զուգահեռ հողաշինարարական աշխատանքներ են իրականացվում նաև Դդմաշեն  բնակավայրում, շուտով կմեկնարկի ասֆալտապատումը: Մեկ այլ «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ենթածրագրով էլ կասֆալտապատվի Սևանի Ցամաքաբերդ թաղամասի Գևորգ Մարզպետունի փողոցը, որտեղ այս օրերին ևս ընթանում են հողային աշխատանքներ: Սևան համայնքի բնակավայրերի ներկայանալի տեսքն ապահովելու համար առաջնահերթ է բարեկարգ, ասֆալտապատ ճանապարհների և փողոցների առկայությունը: Վերջին տարիներին միմյանց են հաջորդում այն սուբվենցիոն ծրագրերը, որոնք ներառում են ճանապարհների ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներ, որնք կշարունակվեն մինչև տարվա վերջ:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: