» ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի ներկայացուցիչները հանդիպեցին տարածաշրջանի բնակիչների հետ:

 
 
 

ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի ներկայացուցիչները հանդիպեցին տարածաշրջանի բնակիչների հետ:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 25-07-2023, 15:01, դիտել են` 286

0 Ճշգրտություն և անկողմնակալություն, Ազնվություն տեղեկությունների աղբյուրների հետ հարաբերություններում, 
Խմբագրական անկախություն, Հարգանք մարդկանց անձնական կյանքի և այլ իրավունքների նկատմամբ, Հարգանք 
զանազան խմբերի ներկայացուցիչների և համամարդկային արժեքների նկատմամբ, Ազնվություն հանրության հետ 
հարաբերություններում, Ազնվություն ընտրությունները և հանրաքվեները լուսաբանելիս.  Սրանք այն էթիկայի
սկզբունքներն են, որոնք ընդունել են հայաստանյան ԶԼՄ-ները՝ ստորագրելով  էթիկայի կանոնագիրը: Տարածաշրջանի 
բնակիչների հետ հանդիպեցին ԶԼՄ ների էթիկայի դիտորդ մարմնի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի անդամ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, 
ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի անդամ, «Նյումեգ» հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը, 
ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի անդամ, ռեժիսոր, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր 
Ռուբեն Բաբայանը, ԶԼՄ ների էթիկայի դիտորդ մարմնի անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր և 
ղեկավար Լևոն Բարսեղյանը, Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը: 

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: