» Շինարարական ու ծրագրային հասցեներ Սևան համայնքում:

 
 
 

Շինարարական ու ծրագրային հասցեներ Սևան համայնքում:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 13-07-2023, 16:26, դիտել են` 72

0 Սևան համայնքի Զովաբեր բնակավայրի մանկապարտեզում ունեն հիմնովին վերանորոգված խոհանոցշուտով 
կունենան նաև բուժկետ
ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում գործող «Այգ» հիմնադրամը հանդես էր եկել հերթական բարեգործական նախաձեռնությամբ, որի
շնորհիվ Սևան համայնքի Զովաբեր բնակավայրի մսուր-մանկապարտեզը շուտով կունենա վերանորոգված եւ համապատասխան
գույքով կահավորված բուժկետ։
 Զովաբերի մանկապարտեզը շահագործումից ի վեր չի ունեցել բուժկետ, որը նախադպրոցական գործի կազմակերպման
բաղկացուցիչ մասն է:
 Ծրագիրն իրողություն դարձավ «Այգ» հիմնադրամի շնորհիվ, որն ընդառաջելով հիմնադրամի հետ համագործակցող «Սևան»
թերթի խմբագիր Պապ Հայրապետյանի խնդրանք-ցանկությանը, ձեռնամուխ եղավ աշխատանքների իրականացմանը։ Բուժկետի
համար մանկապարտեզում հատկացվել է նոր տարածք։
 Աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։ Բուժկետն ունենալու է նաև նախասրահ։ Արդեն ավարտվել են բուժկետի պատերի 
հարդարման և երեսպատման, հատակին սալիկապատման, դռների և պատուհանների տեղադրման աշխատանքները: Ընթանում 
են առաստաղի վերանորոգման աշխատանքները:   Բուժկետը շուտով կհանձնվի շահագործման։
 Շինարարական աշխատանքների ավարտից հետո մանկապարտեզի բուժկետը կհամալրվի նաև գույքով։ Հիշյալ ծրագրի
շրջանակներում վերանորոգվել է նաև  մանկապարտեզի դահլիճի հատակը և լաքապատվել։
 Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերն էլ «ՌԵՅՆԲՈՈՒ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» Երեխաների Զարգացման հիմնադրամի տնօրեն
Աիդա Համբարձումյանը հաճելի ու սպասված անակնկալ մատուցեց մանկապարտեզին` նվիրելով բակային խաղամիջոցներ, 
նրանց առօրյան դարձնելով առավել գրավիչ և անվտանգ:
 Հոկտեմբեր ամսին էլ Զովաբերի մանկապարտեզում հյուրընկալվել էին «Ճանաչենք, Սիրենք, Շենացնենք մեր գյուղերը» խմբի 
անդամները: Հյուրընկալության առիթն էլ մանկապարտեզի վերանորոգված և կահավորված խոհանոցի պաշտոնական բացման 
արարողությունն էր: Խմբի անդամներից ավստրալիաբնակ Նարինե եւ Կարինե Մելքոմյանների միջոցներով, ի հիշատակ իրենց 
մոր՝ հանգուցյալ Լուսիկ Սարվարյանի, վերանորոգվել է Զովաբերի մսուր-մանկապարտեզի խոհանոցը։
 Սևան համայնքը` ի դեմս տեղական իշխանությանը երախտապարտ է բոլոր բարերարներին, բարեգործական ծրագրերի 
հեղինակներին, որոնք իրենց գործունեությամբ ու նվիրաբերությամբ դարձել են Սևան համայնքի լավագույն բարեկամները:

Ընթացքի մեջ են  Ծաղկունք բնակավայրի բուժական-մանկաբարձական կենտրոնի հիմնանորոգման 
աշխատանքները
Այս օրերին Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրում իրականացվում են բուժամբուլատորիայի հիմնանորոգման 
աշխատանքները:
 Առաջին բուժօգնության այս օղակը, որը սպասարկում է Ծաղկունքի բնակչությանը, կարիք ուներ հիմնովին վերանորոգման, 
որի անհրաժեշտությունը ֆրանսիական կողմին ներկայացրել էր Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը Սևան-Գրենոբլ
ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում իրականացվող առողջապահական ծրագրերի 
առաջնահերթությունների քննարկման ընթացքում:
 Չուշացավ նաև արձագանքը. աշխատանքները ներառվեցին «Բժշկական օգնություն եւ զարգացում» ասոցիացիայի 2023թ. 
առաջնահերթություն ներկայացնող ծրագրերում:
 Ապրիլ ամսին, երբ քույր քաղաք Գրենոբլի միգրացիայի, միջազգային համագործակցության հարցերով փոխքաղաքապետ 
Էմանուել Կարրոզի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Սևանում, մի շարք հանդիպումների և այցերի թվում էին նաև 
համայնքի Ծաղկունք, Գեղամավան բնակավայրեր կատարած այցերը, որոնց ընթացքում քննարկվեցին նախատեսված 
առողջապահական ծրագրերը, այն է` բնակավայրերի բուժական-մանկաբարձական կենտրոնների վերանորոգումը:
 Ծրագրի շրջանակներում վերանորոգվում է Ծաղկունքի ԲՄԿ-ի տարածքը` երկու սենյակ, սանհանգույց, իրականացվում են 
ներքին հարդարման աշխատանքներ, որոնց արդյունքում բնակավայրը կունենա ներկայանալի, հիմնանորոգված 
բժշկա-մանկաբարձական կենտրոն: Այս աշխատանքներին կհաջորդի կահավորումը:
Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրն  արդեն ունի 70քմ մակերեսով խորհրդակցությունների
հանդիպումների համար նախատեսված սրահ
Սևան համայնքի բնակավայրերում միմյանց են հաջորդում տեղական նշանակության ծրագրերը, որոնք նոր շունչ են հաղորդում 
բնակիչների կյանքին:
 Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրի 4-րդ փողոց, 7 շենք հասցեում գտնվող շենքում տեղակայված են նախակրթարանը, 
վարչական ղեկավարի աշխատակազմը, այսուհետ նաև հանդիպումների, խորհրդակցությունների սրահը:
 «ԴԱՐ» հիմնադրամի և Սևանի համայնքապետարանի համագործակցությամբ շենքի 2-րդ հարկում տեղակայված տարածքը 
վերանորոգվել է, փոխվել են պատուհանները, հատակը:
 Վերանորոգվել է 70քմ տարածք, որը ներառում է խորհրդակցությունների, հանդիպումների համար նախատեսված սրահը և 
սանհանգույցը:
 Այս աշխատանքներին հետևելու է կահավորումը, որից հետո բնակիչները, բնակավայր այցելողները հնարավորություն 
կունենան հանդիպումները, բնակավայրի վերաբերյալ իրենց քննարկումները, նախատեսվող խորհրդակցությունները, հանրային 
լսումները կազմակերպել հարմարավետ, ներկայանալի պայմաններում:
Սևան համայնքի Նորաշեն բնակավայրի գրադարանը այսւոհետ գործում է հիմնովին վերանորոգված
տարածքում:
Սևան համայնքի Նորաշեն բնակավայրի մշակույթի տան շենքի մի հատվածում /50քմ/ իրականացվել են  են գրադարանի համար նախատեսված տարածքի հիմնանորոգման աշխատանքներ, որոնց հաջորդել է նաև կահավորումը:
 Մասնավոր միջոցներով իրականացված հիմնանորոգման արդյունքում Նորաշենն ունի գրադարան-ընթերցասրահ, որտեղ ընթերցասերներին սպասվում է հանդիպում շուրջ 4000 կտոր գրականության հետ:
 Ընթերցասրահը կվերազինվի համակարգիչներով, անհրաժեշտ տեխնիկայով, որը հնարավորություն կտա տեղում ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն, միաժամանակ օգտվել առաջարկվող գրականությունից:
 Այս ձեռնարկը ևս մեկ քայլ է մշակութային կյանքի աշխուժացման ճանապարհին: Գրադարան-ընթերցասրահը կդառնա նաև Նորաշենում հանդիպումների, միջոցառումների կայացման հարթակ:

Ընթանում են Սևանի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները:
Սևան քաղաքում կառուցվում է երաժշտական դպրոցի նոր շենք
Սևան համայնքում համայնքապահպան ծրագրերի շարքը 2023թվականին լրացնում է Սևան քաղաքում երաժշտական դպրոցի 
նոր շենքի կառուցումը, որը տասնամյակներ շարունակ եղել է սևանցիների մեծագույն ցանկությունն ու համայնքային 
առաջնահերթություններից մեկը:
Տեղական իշխանությունը տարիներ շարունակ փնտրել է տարբերակներ, համագործակցային ուղղություններ երաժշտական 
դպրոցի շենքին երկրորդ շնչառություն տալու համար:
Սևան համայնքի` ի դեմս համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի, և «Հայաստան» համահայկական հիմնադրամի 
արդյունավետ համագործակցությունը տվեց ցանկալի արդյունք:
Շինարարական աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման, մրցույթի անցկացման փուլին հաջորդել 
են շենքի կառուցման աշխատանքները:
Արդեն մեկնարկած կառուցման աշխատանքների արդյունքում դպրոցի շենքը լինելու է երկհարկանի /36.0x20.4մ արտաքին 
հատակագծային չափերով/, նախատեսված է համերգային դահլիճ, ունենալու է նկուղային հարկ: Դպրոցին հարող տարածքը 
ցանկապատվելու է, բարեկարգվելու, ապահովված է լինելու արտաքին լուսավորությամբ:
Ժամանակակից չափորոշիչներին համապատասխան դպրոցն ունենալու է ժամանակակից լուծումներով բոլոր պայմանները, 
կառուցվելու է ՀՀ-ում գործող շինարարական նորմերին և կանոններին համապատասխան, լինելու է սեյսմակայուն:
Սևան համայնքում Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի կառուցումը ոչ միայն սպասված էր ու 
անհրաժեշտություն, այլ նաև դպրոցի հերթական հաջողությունների, թարմ շնչառության համար դառնալու է լավագույն մեկնարկ`
 ապահովելով երաժշտասեր երեխաների առավել մեծ հոսք:
Հիմնովին ասվֆալտապատվում ու վերանորոգվում է Սևան քաղաքի Նաիրյան փողոցի մի հատվածը և 
ԶԱնդրանիկ հրապարակը
Սևան համայնքում այս տարի իրականացվող սուբվենցիոն ծրագրերը ճանապարհաշինական են:
 Մեկնարկը տրվել է Սևան քաղաքի Նաիրյան փողոցի և Զ. Անդրանիկ հրապարակից, որը ներառում է հիմնանորոգման 
աշխատանքներ:
 Այս ծրագրի իրականացմամբ քաղաքում կապահովվի ավտոմեքենաների անվտանգ տեղաշարժը, մարդկանց ապահով 
երթևեկությունը, կբարելավվի մարդկանց կյանքի որակը:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: