0
Մայիսի 30-ին Սևանի բիզնես կենտրոն այցելեցին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանը, Պարեկային ծառայության մոնիթորինգի և վերլուծության բաժանմունքի պետ Մերի Մինասյանը, վաշտի հրամանատար Խաչիկ Կարապետյանը, գումարտակի՝ տեխնիկայի գծով ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանը և այլ կին և տղամարդ պարեկային ծառայողներ։ Դահլիճում էին Սևանի բազմագործառութային քոլեջի ուսանողներ, ավագ դասարանների աշակերտներ, ինչպես նաև Սևանի համայնքապետարանի, Սևանի միասնական սոցիալական ծառայության աշխատակիցներ: Ոստիկանության համակարգում կանանց ներգրավվածությանը, հատկապես պարեկային ծառայությունում կանանց դերի բարձրացմանն անդրադարձավ Պարեկային ծառայության մոնիթորինգի և վերլուծության բաժանմունքի պետ Մերի Մինասյանը՝ ներկայացնելով իր սեփական փորձը՝ միաժամանակ լինել պարեկային ծառայող և ընտանիքի մայր նաև շարունակել սովորել: Պարեկային ծառայող դառնալու և պարեկային սպառազինության, տեխնիկական հագեցվածության և ծառայության առանձնահատկություններին անդրադարձան գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանը, վաշտի հրամանատար Խաչիկ Կարապետյանն ու մյուս պարեկային ծառայողները՝ ներակայացնելով իրենց սեփական փորձը։ Պարեկային ծառայողները խոսեցին հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման գործում ոստիկանի դերի մասին, ցուցադրեցին տակտիկական գոտին, լրակազմի դետալները։ Իսկ բակում պարեկները ուսանողներին ներկայացրին մեքենաների տեխնիկական հագեցվածությունը՝ խոսելով ներառվող սարքերի կարևորության և անխափան աշխատանքի մասին։ Պարեկային ծառայության վերաբերյալ ուսանողների հարցերը շատ էին։ Նրանց հետաքրքրում էին պարեկային ծառայություն ընդունելության կարգը, փուլային ստուգումները, ինչպես նաև ուսումնառության գործընթացի իրականացումը: Պարեկային ծառայողները բոլոր հարցերին պատասխանեցին և հանգամանալից բացատրեցին, թե ինչպես կարելի է դառնալ պարեկային ծառայող։ «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավը շարունակվում է։ Շուտով ՆԳ նախարարությունը հայտարարելու է պարեկային ծառայությունում կանանց նպատակային ընդունելություն։