» Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է:

 
 
 

Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 18-05-2023, 16:17, դիտել են` 77

0 Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է: Այն կրում է «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն» խորագիրը։ 
«Սևան Ազգային Պարկ»-ի այցելուների կենտրոնը Թանգարանների միջազգային օրվա հետ կապված կազմակերպել էր մի շարք
միջոցառումներ: Մայիսի 17-ից գործում է գեղարվեստական կտավների եռօրյա ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Նվեր
Սարգսյանի աշխատանքները: Այն կգործի մինչև մայիսի 19-ը: Թանգարանների միջազգային օրվա առթիվ Սևանի «Բողբոջ» 
մսուր-մանկապարտեզի ավագ խմբի և մանկապարտեզին կից նախակրթարանի սաները իրականացրել են ծառատունկ, որից 
հետո երեխաները Սևանի Բիզնես կենտրոնում դիտեցին մուլտֆիլմ: Օրվա առթիվ տեղի է ունեցել «Հատուկ գործ. Սևանա լիճ»  
ֆիլմի դիտում և քննարկում: Մայիսի 18-ի՝ Թանգարանների միջազգային օրվա միջոցառումների շարքը եզրափակվել է  Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի Սևանի մասնաճյուղի նկարչական բաժնի սաների բաց պատշգամբում
"Սևան"ազգային պարկի տարածքում բնակվող թռչուններին  նկարելու նախաձեռնությամբ։ Մայիսի 18-ը որպես Թանգարանների 
միջազգային  օր,  Հռչակվել էԹանգարանների միջազգային  խորհրդի որոշմամբ 1977թ-ին  11-րդ  գլխավոր կոնֆերանսի 
ընթացքում: 1978 թ.-ից յուրաքանչյուր տարի այս օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր, այդ թվում՝ Հայաստանը։ 
Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է, իսկ մայիսի 20-ը՝ «Թանգարանային գիշեր»  համաեվրոպական ակցիայի իրականացման օրը,  երբ թանգարանները բաց են մինչև կեսգիշեր։ Առաջին անգամ երկար թանգարանային գիշերը տեղի է ունեցել  Բեռլինում՝  1997 թվականին:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: